МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Завтра+26 °C
«Բաժանիր, որ տիրես» անբարոյականությանը մենք պիտի հակադրենք մեր անբաժանելիության բարոյականությունը. Ստելլա Աբրահամյան
21:54, 17.10.2019
1689 | 0
Ստելլա Աբարահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մենք մեր գոյատևման պայքարի քառուղիները հաղթահարել ենք ազգային արժանապատվությամբ, բայց մարդկային և տարածքային մեծ կորուստներով։
Մեր կորուստները ավելի քիչ կլինեին, եթե մենք ավելի միասնական լինեինք։
Բոլորիս համար սա տեսական ճշմարտություն է և մեր գերխնդիրը՝ այս ճշմարտությունը քաղաքականության հիմքում դնելն է՝ միասնությունը ազգային հոգեբանություն, գործելակերպ ու գաղափար դարձնելը։
Մեր թշնամիների՝թե ներքին և թե արտաքին, «բաժանիր, որ տիրես» անբարոյականությանը մենք պիտի հակադրենք մեր անբաժանելիության բարոյականությունը՝ մեր հավաքական ուժ լինելու գործնական քաղաքականությունը։
Մենք միայն միասնությամբ ու միաբանությամբ ստեղծված հավաքական ուժով կարող ենք դիմակայել ու հաղթել մեր դարավոր՝ արյունաբու թշնամուն....»:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх