МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Завтра+28 °C
Ֆոտոռեպորտաժ աշխատանքի տոնավաճառից
18:09, 19.10.2019
3636 | 0
Այս տարվա սկզբից Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում ստեղծվեց «մասնագիտական կողմնորոշման Կարիերայի կենտրոն»:
Կենտրոնի նպատակն է ուսումնարանի շրջանավարտներին տալ խորհրդատվական, մասնագիտական կողմնորոշում, օգնել նրանց ձևավորել և զարգացնել աշխատաշուկայի արդի պահանջներին անհրաժեշտ կարողություններ, աջակցել իրենց մասնագիտությամբ զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը, նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, արդյունավետ կապ ապահովել ուսումնարանի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև:
Օրերս Աբովյան քաղաքում բացվեց աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցություն ունեցան նաև ուսումնարանի «Կարիերայի» կենտրոնի ներկայացուցիչները:
-Տոնավաճառ այցելուները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, ծանոթացան աշխատաշուկայի պահանջներին, -նշեց Կենտրոնի պատասխանատու Քրիստինա Ասատրյանը:

Նորիկ Քեշիշյան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4920 | 0
наверх