МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Քնած, գինու բաժակն էլ կողքը որևէ երկրի ղեկավար իրեն թույլ չի տա լուսանկարել և հրապարակել. Վահան Բաբայան
20:14, 20.10.2019
4071 | 0
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նույնիսկ Ելցինը նման բան չարեց, մտածելով իր ռեյտինգի մասին:

Քնած, գինու բաժակն էլ կողքը որևէ երկրի ղեկավար իրեն թույլ չի տա լուսանկարել և հրապարակել: Չկա նման բան:
Իհարկե երկրի ղեկավարը նույնպես մարդ է և կարող է և խմել և քնել, բայց նրա նման ոճի նկարներ տարածելը խոսում է նրա անլուրջ վերաբերմունքի մասին իր իսկ զբաղեցրած բարձրագույն պաշտոնի հանդեպ, ավելին նրան այդ պաշտոնը վստահողների հանդեպ:

Նույնիսկ ՌԴ նախկին նախագահ Ելցինը, որը մեղմ ասած խմելու հետ սեր ուներ և նույնիսկ պետական այցերն էր չեղարկում խմած և քնած լինելու պատճառով նման նկարներ չունի:

Սրանով նրանք ի ցույց են դնում իբր Նիկոլի դեմոկրատ կերպարը, բայց սենց անլուրջ բաներով հեղինակազրկում են երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնը, ինչպես նաև մեր պետությունը»:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
466 | 0
наверх