МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Завтра+27 °C
Ռուսաստանի պատմության ստերը մոնղոլների կատարած ավերածությունների մասին
21:27, 20.10.2019
3971 | 0

Կարլ Մարքսն ասել է, թե «թաթարական լուծը» ցամաքեցրել է ռուս ժողովրդի հոգին, իսկ խորհրդային պատմագրությունն էլ ըստ ամենայնի հավանություն է տվել այս կարծիքին: Խորհրդային իշխանության տարիներին, երբ ամբողջ խորհրդային երկրի պատմությունն էր նենգափոխվում, այլ կերպ չէր էլ կարող լինել:

Իմ սերնդակիցները, կարծում եմ, դեռ հիշում են «ԽՍՀՄ պատմություն» առարկայի դասագրքերի ներկայացրած սրտակեղեք պատմությունները Կիևյան Ռուսիայում դաժանագույն մոնղոլ-թաթարների չարագործությունների մասին, իսկ պատմության ուսուցիչներն է՛լ ավելի էին թանձրացնում գույները: Բայց իրականությունը, ինչպես բացահայտել են հենց ռուս հետազոտողները, էականորեն տարբեր է եղել:

Ինչ խոսք, ցանկացած պատերազմ առանց սպանությունների, հրդեհումների ու թալանի չի լինում, բայց դրանց մասշտաբները շատ տարբեր են լինում: Ռուս գիտնականները, օրինակ, քննության են առել Բաթու խանի արշավանքը, և եկել են այն համոզման, որ այս արշավանքի պատճառած ավերածությունների մասշտաբները լրիվ համեմատելի են հենց այդ արշավանքին նախորդող ժամանակաշրջանում Ռուսիայի տարբեր իշխանությունների միջև ընթացող երկպառակտչական պատերազմների պատճառած ավերածություններին:

Ժամանակագիրն ասում է, թե Բաթու խանի կողմից Վլադիմիրի գրավման ժամանակ քաղաքի ամբողջ բնակչությունը կոտորվել է, մինչդեռ այժմ պարզվել է, որ բնակչությունը հասցրել է անտառ փախչել, ապա վերդառնալ (մոնղոլները չեն վնասել քաղաքի ոչ մի եկեղեցի): Եվս մեկ օրինակ. ժամանակագիրն ասում է, թե Բաթու խանի «արշավանքի» ժամանակ Գալիչինայում սպանվել է 12 հազար մարդ, բայց գրեթե այդքան մարդ Լիպիցա գետում է իր գերեզմանը գտել ռուսների միջև ընթացող երկպառակտչական պատերազմում:

Այսպիսի օրինակները բազում են, և ամենևին էլ պարտադիր չէ արխիվները քչփորել՝ համոզվել համար, որ մոնղոլների արշավանքների վերաբերյալ կեղծիքները շատ են: Բավական է լինել Վլադիմիր, Սուզդալ և այլ քաղաքներում՝ անձամբ համոզվելու համար, թե մոնղոների արշավանքներին նախորդող ժամանակաշրջանի որքան շատ հուշարձաններ են պահպանվել: Այս դեպքում արդարացի՞ է արդյոք խոսել տափաստանաբնակ քոչվորների կողմից ռուսական մշակույթի ոչնչացման մասին:

Էլի մի քանի հետաքրքրական փաստ մոնղոլ-թաթարական լծի տակ գտնվող Ռուսիայի վիճակի մասին: Նախ՝ թաթարներն իրենց գրաված ոչ մի քաղաքում կայազոր չեն թողել, ինչպես սովորաբար անում են նվաճողները: Երկրորդ՝ ռուսական յուրաքանչյուր իշխանություն պահպանել է իր տարածքային ամբողջականությունը: Երրորդ՝ նվաճված բոլոր իշխանություններում վարչական կառավարումը հանձնվել է ռուսներին: Չորրորդ՝ յուրաքանչյուր իշխանություն սեփական զորքն է ունեցել: Հինգերորդ՝ մոնղոլները կրոնական հարցերում շատ հանդուրժողական են եղել, տաճարներ ու եկեղեցիներ չեն կործանել, հոգևորականների չեն սպանել, որը սովորաբար բնորոշ չէ նվաճողներին: Կինոռեժիսոր Տարկովսկու նկարահանած «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի՝ եկեղեցի այրելու և այդ եկեղեցում գտնվող մարդկանց ու հոգևորականներին սպանելու տեսարանը բացարձակապես սուտ է: Իրականում ուղղափառ դավանանքը և եկեղեցին եղել են մոնղոլների հովանու ներքո: Հետաքրքրական է, որ եկեղեցին ու հոգևորականները ամբողջովին ազատված են եղել հարկերից, իսկ Ոսկե հորդայի խանական հրանանագրերից մեկի համաձայն ուղղափառներին հայհոյողը մահապատժի է դատապարտվել ու ներման չի արժանացել:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
368 | 0
09:44, 13.04.2024
443 | 0
11:39, 08.04.2024
422 | 0
09:16, 06.04.2024
373 | 0
08:44, 03.04.2024
301 | 0
наверх