МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Завтра+27 °C
Կուլակների և ստուկաչների վերադարձը. Վահան Բաբայան
02:10, 21.10.2019
2289 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կուլակների և ստուկաչների վերադարձը

Ով չգիտի ասեմ ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը:
Դա ունի իրականում այլ հին անվանում` Էկսպոպրեացիա, դա բոլշևիկները կիրառեցին ազնվական դասի ունեցվածքը բռնազավթելու ժամանակ:
Մեր ժողովուրդը այն անվանում է կուլակաթափություն:

Ովքեր կնշանակվեն կուլակ պարզ է, բայց պարզ չէ այդ գուքի անօրինականը ո՞նց է ապացուցվելու և ինչ սկզբունքով:

Մուդիսներից և ֆիտչի ռեյտինգնեից խոսող իշխանությունը երևի չգիտի, որ նման բոլշևիկյան մեթոդներով ամբողջ արևմտյան ֆինանսական շուկան մեզ մերժելու է և մենք իրոք հայտնվելու ենք աֆրիկյան բռնապետական պետությունների շարքում:
Սա ուղիղ հարված է լինելու ներդրումներին: Սա լինելու է ատելության և անհանդուրժողականության եզրափակիչ փուլը, սա լինելու է աղքատների վենդետան հարուստների նկատմամբ:
Այն երկիրը, որտեղ ատում են հարուստներին դատապարտված է»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх