Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այս մարդը բժկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանն է, ում Նիկոլի իշխանոթյունը դարձրեց կասկածյալ, նա ըստ մեղադրանքի տիրացել է ՍԴ լիազորություններին, պատկերացնում՞եք: Ամբողջ կյանքը գիտությանը, բժշկությանը նվիրած մարդը այսօր դարձել է թիրախ Նիկոլի էժան խաղերում: Գոնե պատկերացնում են, որ էս մարդը իրենց մեղադրանքներից շատ միայն գիտական աշխատություններ ու մեծ ավանդ ունի աշխարհի ամենաթանկ բանի` երեխաների կյանքի փրկության վեհ գործում: Արա Բաբլոյանի աշխատությունները վերաբերում են մանկական վիրաբուժության, ուրոնեֆրոլոգիայի, փոխպատվաստման, անհետաձգելի վիրաբուժության հարցերին: |