МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Завтра+26 °C
«Մեկ», «երկու», «երեք», «չորս», «հինգ», «վեց», «յոթ», «ութ», «ինը» թվերի խորհրդաբանությունը
21:00, 24.10.2019
4997 | 0

«Մեկ» -ը աստվածության թիվն է: Սա արարման, գործողության և էներգիայի թիվն է: «Մեկ» -ը երաշխավորում է շարունակականությունը, հարակցությունը:

«Երկուս» -ը բոլոր հակադրությունների մարմնացումն է. երկու սեռ, գիշեր և ցերեկ, կյանք և մահ, աջ և ձախ, բարի և չար…Սա կոնֆլիկտի, հակամարտության խորհրդանշան թիվն է (նրա արմատը «երկատել» բառի մեջ է), բայց այն միայն բացասական բովանդակություն չունի, որովհետև երկու հակադրությունների միացումը, միավորումը կարող է առաջընթացի օժանդակել, մինչդեռ «մեկ» -ը կայունության նշան է հանդիսանում:

«Երեք» -ը սրբազան և ոգեղեն թիվ է: Այն առաջին հերթին վերաբերում է Սուրբ Երրորդությանը (Հայր, Որդի, Սուրբ Հոգի), ապա՝ տարածությանը (երեք չափում՝ երկարություն, լայնություն բարձրություն), ժամանակին (անցյալ, ներկա, ապագա), գործողությանը (սկիզբ, միջնամաս և վերջ), ընտանիքին (հայր, մայր, երեխա) …

«Երեք» թվի միջոցով է, որ մենք խուսափում ենք երկվությունից, ուրեմն այն դառնում է կոտրիչ, կոտորակային թիվ:

«Չորս» -ը կայունության թիվ է: Այն ներկայացնում է մարմնականը, նյութը (մատերիան՝ չորս տարրերը), ցամաքայինը (չորս հիմնական կետերը՝ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք):

«Հինգ» թիվը մարդու թիվն է (հնգաթև աստղը ներկայացնում է մարդուն՝ նրա չորս վերջույթները և գլուխը): «Հինգ» -ը նաև մարդու հինգ զգայարանների թիվն է ու նրա մի ձեռքի մատների թիվը:

«Վեց» թիվը բավականին երկդիմի է: Աստված աշխարհը վեց օրում է արարել: «Վեց» թիվն ունի նաև գեղեցիկ առանձնահատկություններ. 6 = 1 + 2 + 3 = 1 x 2 x 3 և կարող էր համարվել որպես աստվածային, բայց, փաստորեն, այն ավելի շուտ սատանայական թիվ է: Մոգության գրքերում գործածվում է երկու եռանկյունիներով գծագրված վեցճյուղանի աստղ կամ «Դավթի աստղ»: Հովհանի «Հայտնություն» -ում «գազանի թիվ» -ը 666-ն է:

«Յոթ» -ը առասպելական թիվ է: Հնում յոթ մոլորակ են հաշվել: Շաբաթվա օրերի թիվը յոթն է, պյութագորական նոտաների գամման յոթ նոտա է, ընդունված է, որ ծիածանը յոթ գույն ունի:

«Ութ» -ը այն թիվն է, որն անցնում է կատարելության սահմաններից, որպեսզի հավերժություն խորհրդանշի: «Յոթ» -ը ժամանակային պարբերաշրջանն էր ցույց տալիս, իսկ «ութ» -ը շատ ավելին է: Եթե «յոթ» -ը Հին կտակարանի սրբազան թիվն է, ապա «ութ» -ը Նոր կտակարանի սրբազան թիվն է, որովհետև Հիսուսը, ըստ կաթոլիկների, ութերորդ օրը կամ հաջորդ շաբաթվա առաջին օրն է հարություն առնում: Պատահական չէ, որ մաթեմատիկոսներն անսահմանությունը նշելու համար ընտրել են «պառկեցրած» ∞-ը:

«Ինը» թիվը շափազանց երկդիմի է: սա և' մահվան թիվն է (Հիսուսը հոգին ավանդում է իններորդ ժամին), և' կյանքի (հղիությունն ինն ամիս է տևում):

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
270 | 0
09:44, 13.04.2024
362 | 0
11:39, 08.04.2024
395 | 0
09:16, 06.04.2024
349 | 0
08:44, 03.04.2024
287 | 0
наверх