МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Завтра+19 °C
Հին Հունաստանում շատ տարածված «պեդեռաստիա» հասկացության մասին
21:38, 26.10.2019
5032 | 0

Սրա հայերեն ճշգրիտ համարժեքը, կարծում եմ, չկա: Ոմանք այն «մանկապղծություն» եզրույթով են փոխարինում, որը ճիշտ չէ: «Պեդեռաստիա» -ն «տղա կամ տղա երեխա» և «սիրող» (տառացիորեն` «տղայասիրություն») եզրույթների միացություն է և պատմամշակութային համատեքստում հատկանշում է հասուն տղամարդու և պատանու միջև սիրային կամ սեռական հարաբերություն, որի ժամանակ, բացի սեռականից, որոշակի դեր է խաղացել նաև մանկավարժական և սոցիալական երևույթը:

«Սեքսոլոգիա» գիտության սկզբնական փուլում «պեդեռաստիա» եզրույթով են բնութագրել արական նույնասեռականությունն ընդհանրապես, բայց հետո գիտության մեջ այդ եզրույթն օգտագործելուց հրաժարվել են: Առօրյա շփումներում արական նույնասեռականությունն ընդգծելու համար այս եզրույթը հիմա էլ գործածվում է: Բայց դա ճիշտ չէ: Բժշկագիտությունը «պեդեռաստիա» եզրույթով բնութագրում է տղա երեխաների, պատանիների նկատմամբ նույնասեռական հակումը:

«Պեդեռաստիա» -ն ու «պեդոֆիլիա» -ն նույնը չեն, թեպետ երկուսն էլ այլանդակ երևույթներ են: «Պեդոֆիլ» են անվանում երեխաների նկատմամբ չափահասների սեռական հակումը, մինչդեռ «պեդեռաստիա» -ն չափահաս տղամարդու և տղա երեխայի կամ պատանու միջև սրբանային (անալ) հարաբերությունն է:

«Պեդեռաստիա» -ն նաև «հունական սեր» են անվանել, որովհետև հունական աշխարհում հասուն տղամարդկանց և անչափահասների կամ երիտասարդների միջև շատ տարածված սեռական կապի մասին խոսել է հույն փիլիսոփա Պլատոնը:

Հունական դիցարանի գլխավոր Աստվածը՝ Զևսը, առևանգել է գեղեցիկ պատանի Գանիմեդին, Ապոլոնը գեղեցիկ պատանիների մի ամբողջ հարեմ է ունեցել: Պեդեռաստ են եղել նրանղ հերոսները՝ Հերակլեսը, Աքիլեսը: Էդիպոսի հայրը՝ Թեբեի թագավոր Լայոսն է Թեբեում մտցրել տղաներ սիրելու սովորույթը: Ինքը սիրել է Քրիսիպես անունով գեղեցիկ տղային ու փախցրել է: Իսկ Հյուսիսային Հունաստանում պեդեռաստիայի սկզբնավորողը համարվում է առասպելական երգիչ Օրփեոսը:

Նկարում՝ Ապոլոնը սպարտայի արքայազն Հիակինտոսի և չքնաղ պատանի Կիպարիսոսի հետ:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
213 | 0
наверх