Mamul.am
Полная версия Пресс-секретарь
USD 518.26, EUR 628.49, RUB 6.86, GBP 707.79
-6 °C, -6 °C ... +1 °C Завтра+4 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Դոն Հեռոլդ «Որոշ ժամանակ անց»
12:43, 29.10.2019
Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն, և սկսում ես սովորել… Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար, և երբեմն մրգերը ժամանակից շուտ են ընկնում: Որոշ ժամանակ անց սովորում ես ասել` բավական է, քանի դեռ արևը չի այրել իր ջերմությամբ, ինչպես նաև տնկել սեփական այգիդ և զարդարել սեփական հոգիդ, ինչ որ մեկին սպասելու փոխարեն, ով քեզ ծաղիկներ կբերի: Եվ սովորում ես, որ իսկապես կարող ես դիմանալ, որ իսկապես ուժեղ ես, որ իսկապես արժես… և սովորում ես ու սովորում ես…և ամեն օրվա հետ սովորում ես:

Շարունակությունն այստեղ
Пресс-секретарь: Արմինե Հակոբյան
Поделись с близкими
| |
Արմինե Հակոբյան
наверх