МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Завтра+20 °C
Բարդուղիմեոս առաքյալի խորհրդանշանը
22:33, 08.11.2019
3764 | 0

Հայաստանում, ըստ առասպելի, քրիստոնեություն տարածած Բարդուղիմեոս առաքյալի խորհրդանշանը նրա նահատակության գործիքն է՝ մսագործի դանակը: Մսագործի դանակով են Բարդուղիմեոսի կաշին քերթել: Առասպելն ասում է, թե այս առաքյալին մորթազերծ անողները մաշկը նրա ձեռքն են տվել կամ ուսերին են գցել: Ահա թե ինչու նրան պատկերել են իր իսկ մաշկն ուսերին գցած, իսկ ձեռքին՝ այն դանակը, որով մաշկել են իրեն: :

Կրոնական արյունահեղության պատմական խորհրդանիշ է համարվում «Բարդուղիմեոսյան գիշեր» -ը, որի ժամանակ կաթոլիկ ֆրանսիացիները միայն Փարիզում շուրջ երկու հազար բողոքական ֆրանսիացի են սպանել: Դա տեղի է ունեցել 1572 թվականի օգոստոսի 24-ին:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
221 | 0
наверх