МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Завтра+16 °C
Թադեոս առաքյալի խորհրդանշանները
13:22, 12.11.2019
3425 | 0

Հայ առաքելական եկեղեցու հիմնադիրներից մեկը և Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչը համարվող այս Թադեոսին մի քանի անուն է տրվել:

Մարկոսը նրան «Թադեոս» է անվանել, Մատթեոսը՝ «Ղեբեոս» («սիրտ»), Ղուկասն ու Հովհաննեսը նրան «Հուդա» («գովելի», «համբավավոր») են անվանել, և որպեսզի նրան չշփոթեն մատնիչ Հուդայի հետ, Հովհաննես ավետարանիչը գրում է . «Հուդան, ոչ Իսկարիովտացին»:

Ըստ առասպելներից մեկի՝ Հայոց Սանատրուկ թագավորը Թադեոսին նախ նետել է գազանների առաջ, ապա՝ հնոցը, բայց երկու դեպքում էլ նա անվնաս է մնացել, անվնաս է մնացել նույնիսկ գլխատվելուց հետո, բայց ի վերջո, նրան կարողանում են սրով սպանել:

Թադեոսի խորհրդանշաններից մեկը ատաղձագործական անկյունաչափն է, որի պատկերումը նրա ձեռքում ցույց է տալիս, որ նա ատաղձագործ է եղել: Թադեոսին նաև պատկերել են թիակը, նավի կառանման ագռավիկը ձեռքին, որոնք խորհրդանշում են նրա միսիոներական ճանապարհորդությունները:

Քանի որ մեկ այլ առասպել ասում է, թե նրան լախտով (գավազան, մական) են սպանել, ապա որոշ նկարիչներ նրան լախտը ձեռքին են պատկերել՝ որպես մարտիրոսական մահվան խորհրդանիշ:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
162 | 0
наверх