МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Завтра+28 °C
Չիմացա, ով էր
22:09, 24.11.2019
3633 | 0

Աշխարհ, քո մեջ եմ ստվերս ձգել,
Թող որ ոտնատակ ցավից գալարվի,
Ձյուն-ձմեռով եմ անընդմեջ ձնել,
Որ վար բերածս սև չհամարվի։
Ձյունի հարգն է, որ փողով չի չափվում,
Ջրի քանակը նույնն է ծավալում,
Դիապատանքում ով էլ սթափվում,
Իր շուքին, ավաղ, բան չի հավելում։
Հապա ինչի՞ց է, որ քո մեջ, աշխարհ,
Անթթխմոր են մարդիկ ու նշխար,
Շաղված մտքերով քանիսը եկան,
Կամ արքա էին, կամ երեսփոխան։
Հաճկատարերի պակաս չունեցանք,
Գիրգ կյանքն ամոթից մի գլուխ լավ էր,
Մեղքի գալով է, որ չքմեղացանք,
Արդար ով մնաց՝ անարժեք խավ էր։
Իրար ծախելու խաղը երկարեց
Ձյունե թագուհու սառցե դղյակում,
Իմ մահից առաջ մեկն ինձ չարչարեց,
Որ ցավից կուչ գամ ես իր ահյակում։


Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
931 | 0
13:52, 29.01.2022
1747 | 0
10:11, 21.01.2022
1591 | 0
наверх