Mamul.am
Полная версия
USD 479.61, EUR 533.71, RUB 7.81, GBP 626.18
-3 °C, -4 °C ... +1 °C Завтра+2 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
"Անանիա Շիրակացի" համալսարանի ռեկտոր՝Վ․Մադոյանի պաշտոնական հայտարարությունը մամուլում կեղծ լուրերի վերաբերյալ
12:27, 09.12.2019

Հայտարարություն

Այս տարվա ամռանը «Ան․Շիրակացի» համալսարանը դիմել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն «բուժական գործ» մասնագիտությամբ լիցենզիայի համար և ստացել է մերժում։ Մենք այս հարցը փորձում ենք լուծել օրինական ճանապարհով։ Վերջերս ընդդիմության մամուլում հրապարակվել են կեղծ փաստեր, թե իբր համալսարան է ներխուժել ԱԱԾ-ն, ստուգումներ անցկացրել, իբր ես քննադատել եմ նախարարության և նախարարի աշխատանքը։ Լիցենզիա ստանալը շատ փոքր տնտեսական բնույթի հարց է, խնդրում եմ չքաղաքականացնել այն և չշահարկել ներկա իշխանությունների դեմ, մանավանդ որ ես առաջինն եմ ընկերներիս հետ ողջունել հեղափոխությունը «Հայկական ժամանակ» թերթում։

Վաղարշակ Մադոյան,
«Ան․Շիրակացի» համալսարանի ռեկտոր։

Пресс-секретарь: Anania Shirakatsi University
Поделись с близкими
| |
Anania Shirakatsi University
наверх