МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Завтра+16 °C
Միդելհարնիսում ոգեկոչեցին 75 տարի առաջ Կարմիր բանակի զոհված հայ զինվորների հիշատակը
00:48, 10.12.2019
2022 | 0

Դեկտեմբերի 9-ին Միդելհարնիսում տեղի ունեցած հիշատակի արարողության մասնակիցները ոգեկոչեցին 75 տարի առաջ նացիստների կողմից գնդակահարված հայ զինվորների հիշատակը։ Ուղիղ 75 տարի առաջ Նիդերլանդներում գործող դիմադրության շարժման հետ սերտ համագործակցող հայ ռազմագերիները ապստամբության փորձ էին կատարել, և հաջորդ օրն իսկ գնդակահարության ենթարկվել նացիստների կողմից։


Ոգեկոչման արարողությանը ներկա էին Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը, Բելառուսի գործերի հավատարմատար Ստանիսլավ Վասիլևսկին, Խուրե-Աֆերլակենի (Միդելհարնիսը գտնվում է Խուրե-Աֆերլակենի վարչական տարածքում) փոխքաղաքապետ Թեա Բոտ-Ֆերհուֆենը, , ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցիչ գնդապետ Սուրեն Դարբինյան, Նիդերլանդներում ՌԴ ռազմական կցորդ գնդապետ Միխաիլ Կլիմուկը, Նիդերլանդներում Ուկրաինայի ռազմական կցորդ կապիտան Վոլոդիմիր Դենիսովը, նիդերլանդահայ համայնքային կառույցների ղեկավարներ, Նիդերլանդներում գերության մեջ եղած հայ զինվորների ժառանգներ և նիդերլանդացի պատմաբաններ։


Դիմելով ոգեկոչման արարողության մասնակիցներին դեսպան Տիգրան Բալայանը նշեց, որ այս տարի Նիդերլանդներում լայնորեն տոնվող ազատագրման գործում իրենց ուրույն դերն են ունեցել նաև հայերը, ովքեր իրենց համախոհների հետ համատեղ պայքարել են նացիստների դեմ և շնորհակալություն հայտնեց Խուրե-Աֆերլակենի իշխանություններին հայ զինվորների հիշատակը հավերժ պահելու և հուշարձանին հոգատարությամբ վերաբերվելու համար։


«Խորհրդանշական է, որ այսօր նշվում է նաև Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը, որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից սահմանվել է 2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ, և այստեղ նահատակված 7 զինվորները իրենց ներդրումն են ունեցել ցեղասպան ռեժիմներից մեկի տապալման գործում», ասաց դեսպան Բալայանը։


Այնուհետև Ամստերդամի «Սուրբ հոգի» հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Տարոն Թադևոսյանը հոգեհանգստի կարգ մատուցեց։


Հիշատակի միջոցառումից հետո տեղի ունեցած հյուրասիրության ընթացքում պատմաբան Յորիս Ֆերստեխը ներկայացրեց և ռազմագերիների պատմությունը, ըստ որի գնդակահարված ռազմագերիներից մեկը իրականում հրեա է եղել, սակայն հայ զինվորները նրան ներկայացրել են որպես հայ՝ այդպիսով շուրջ երեք տարի պահպանելով նրա կյանքը։


Հիշատակի օրվա կապակցությամբ հրապարակված հոդվածոմ՝ Նիդերլանդների հանրային հեռուստաընկերությունը նշում է, որ ընդհանուր առմամբ Նիդերլանդներում որպես ռազմագերի եղել է շուրջ 4000 հայ։ Հայ ռազմագերիները ամեն ինչ արել են նացիստների գործին վնասելու համար և սերտ կապերի մեջ են եղել նիդերլանդական դիմադրության շարժման հետ և հայերին հանձնարարվել են ամենաբարդ գործողությունները, քանի որ հայ ռազմագերիները աչքի էին ընկնում խիզախությամբ և սառնասրտությամբ


https://nos.nl/75jaarbevrijding/bericht/2313945-zeven-armeense-soldaten-geliquideerd-in-middelharnis.html?fbclid


https://www.facebook.com/armembhague/posts/493110704892807

Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
562 | 0
наверх