Mamul.am
Полная версия
USD 479.61, EUR 533.71, RUB 7.81, GBP 626.18
-3 °C, -4 °C ... +1 °C Завтра+2 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՈՒսումնական տագնապ Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում
22:20, 10.12.2019
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ ուսումնական տագնապ։
ՈՒսումնարանի ուսանողները անվնաս և արագ, առանց խուճապի մատնվելու, դուրս եկան դասաժամի ուսուցիչների և վարպետ-դաստիարակների հետ միասին, որից հետո դպրոցի տարածքում, բայց մի փոքր հեռու ՝ մարզահրապարակում, շարքով կանգնեցին, ապա դասավանդող ուսուցիչները ուսանողների հաշվառման զեկույցով ներկայացան տնօրենի տեղակալին, ով իր հերթին զեկուցեց ուսումնարանի քաղպաշտպանության շտաբի պետ, ՝ զինղեկ, գնդապետ Վլադիկ Ավագյանին, որն էլ ուսումնարանի տարհանման զեկույցով ներկայացավ շտաբի պետ՝ ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանին: ՈՒսումնարանի տնօրեն՝ Մամիկոն Շահբազյանը շնորհավորեց ուսանողներին և ուսուցիչներին՝ միջոցառումը անվնաս անցկացնելու համար:
-Կան այնպիսի բնական երևույթներ, որոնք տեղի են ունենում անկախ մարդու ցանկությունից, -շեշտեց ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը և ավելացրեց, - յուրաքանչյուր մարդ պետք է հաշվի նստի բնության և իր վարած գործունեության հետ` տարատեսակ աղետներից հնարավորինս խուսափելու համար: Սեյսմիկ ակտիվ շրջանում ապրող մարդը պետք է գիտակցաբար և պարբերաբար պլանավորի իր գործողությունները հնարավոր երկրաշարժի դեպքում:
Մենք նշանակալիորեն ավելի մեծ հնարավորություն կունենանք փրկվելու, եթե նախօրոք որոշենք մեր գործողությունները տարբեր պայմաններում ու իրավիճակներում` տանը, աշխատանքի վայրում, տրանսպորտում...


Օվսաննա Չափարյան
Пресс-секретарь: ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
Поделись с близкими
| |
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
наверх