МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Փաշինյանը գնալու է, մտածեք ո՞վ է գալու. Վահան Բաբայան
15:17, 11.12.2019
2265 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից

Կրկին ասում եմ կուսակցությունների կարիք մենք չունենք, հատկապես թղթի վրա գրված, մենք կարիք ունենք նվիրյալ հայրենասերների, որոնք պատրաստ են անձրևին և արևին կանգնել մեր կողքին:

Ժամկետներ նշող, մարդկանց քանակներ գուշակող բոլոր գործիչներին հիասթափեցնեմ, պայքարը լինելու է երկար իսկ գուցե շատ երկար:

Գարնանը կամ աշնանը իշխանափոխություններ անող, տասնյակ հազարների անունից խոսող «լիդերներ» դուք էլ կունենաք շանս եթե միանաք մեզ, միայն այդ դեպքում դուք կլինեք այս դաշտում:

Հարուստ մանր և միջին այսպես կոչված բուրժուազիայի ներկայացուցիչներ, եթե մեզ միանալու փոխարեն շարունակեք գուշակություններով զբաղվել, կկորցնեք ոչ միայն ձեր վերջին հույսը, այլ նաև ձեր կապիտալը:
Մեծ կապիտալը կգնա էլ, կմնա էլ տուժողը դուք էք, ոչ թե խոշորները, նրանք իրենց հարցերը լուծում են ցանկացած իշխանության օրոք:

Հայաստանում իշխանափոխությունը պետք է լինի Սահմանադրության համաձայն նոր ընտրությունների միջոցով և այդ ընտրությունները լինելու են արտահերթ` ձեր բոլորի պահանջով: Ինչպես ցրվեց հին ԱԺ-ն կարող է նույնպես ցրվել այս ԱԺ-ն:
Նախադեպը բոլորիդ աչքի առաջ:
Առանց դիմադրության թավիշը հեռանալու է Հայաստանից:

Փաշինյանը գնալու է, մտածեք ո՞վ է գալու»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
465 | 0
наверх