МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Завтра+26 °C
Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով. Վահան Բաբայան
18:17, 11.12.2019
2571 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. "Հպարտ քաղաքացիները 2020 թվականը
ստիպված կդիմավորեն հոթ-դոգով

«Սիրելի» և «ժողովրդի» վարչապետը բաց հայտարարեց, որ պետք է անցում կատարել պուրիտանիստական ապրելակերպի և բավարարվել հոթ-դոգով փողոցում, ըստ Նիկոլի դա է հպարտ քաղաքացիների նոր տարին:
Այստեղ հարց է առաջանում բա խոստացած տնտեսական աճ ունեցող երկրում ի՞նչի պետք է քաղաքացին հրաժարվի բդի, տոլմայի և բլինչիկի գերությունից, չէ՞որ արդեն թալան չկա հարուստ երկիր է և չկան օլիգարխներ, ինչու մարդը պետք է բավարարվի փողոցում վաճառվող հոթ-դոգով, այլ ոչ թե կարողանա լի սեղաններ ունենա տոնական օրերին:
Գիտե՞ք ինչու, որովհետև պոպուլիստ Փաշինյանը այլ ձև չի կարող մարդկանց բացատրել նրանց թշվառ վիճակի պատճառը, նրանց վատ սոցիալական վիճակը, եկամուտի բացակայությունը, դրա համարել առաջարկում է անցնել հոթ-դոգի:
Սա է ձեր «հեղափոխության» ապագան, մյուս տարի եթե իհարկե նա լինի վարչապետ, կարող է էդ հոթ-դոգն էլ չլինի":

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх