МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Завтра+27 °C
Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
14:52, 12.12.2019
3461 | 0

Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում: Այն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների թվում առաջիններից մեկն է, որ սեփական նախաձեռնությամբ ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։

Նշենք, որ ինստիտուցիոնալ հավատարմագրումը ՀՀ-ում պարտադիր է ոչ միայն բուհերի, այլ նաև քոլեջների համար։

Փորձագիտական խումբը դեկտեմբերի 11-13-ին արտաքին գնահատում է իրականացնելու քոլեջում` դիտարկելով ուսումնական հաստատության գործունեությունը ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 տիրույթներում։ Այցի օրերին փորձագետները հանդիպումներ կունենան քոլեջի վարչական ղեկավարության, դասախոսական կազմի, որակի պատասխանատուների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, ուսանողական կառույցների, շրջանավարտների և գործատուների հետ, կդիտարկեն ռեսուրսները, կուսումնասիրեն փաստաթղթերը։

Այցից հետո փորձագետները կմատնանշեն քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։ Քոլեջն էլ, փորձագետների խորհրդատվության հիման վրա, կկազմի թերությունների վերացման ծրագիր։

Հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով քոլեջի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և ուսումնական հաստատության՝ թերությունների վերացման ծրագրի վրա։

Նշենք, որ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի փորձագիտական խմբի ղեկավարն է Ոստիկանության կրթահամալիրի որակի պատասխանատու Տիգրան Խաչատրյանը։ Խմբի մյուս անդամներն են Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի որակի պատասխանատու Վահե Բաբայանը, Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջի դասախոս Ռոզա Հարությունյանը և Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողուհի Նելլի Կարապետյանը։

Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ Լիլիթ Զաքարյանը։


Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
наверх