Mamul.am
Полная версия
USD 478.35, EUR 517.05, RUB 7.43, GBP 617.79
+1 °C, 0 °C ... +10 °C Завтра+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ճշմարտության այս հաղթանակին մենք ստիպված էինք երկար սպասել
17:44, 13.12.2019

Ավելի քան հարյուր տարի առաջ աշխարհը լռեց, երբ հայ ժողովուրդը տառապանքների էր ենթարկվում ու կոտորվում: Բայց մենք երբևէ չպետք է լռության մատնենք այդ վայրագությունները, մենք պարտավոր ենք բարձրաձայնել ճշմարտությունը:
Ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունից հետո` ԱՄՆ Սենատը ի վերջո կանգնեց ճշմարտության կողքին:
ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` շրջադարձային փոփոխություն մտցնելով ամերիկյան քաղաքական ուղեգծում:

Բանաձևն ընդգծում է` ԱՄՆ քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին: Այն նաև բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև աջակցում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը հանրակրթական հաստատություններում։

Ճշմարտության այս հաղթանակին մենք ստիպված էինք երկար սպասել:



Մամիկոն Շահբազյան
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն

Пресс-секретарь: ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
Поделись с близкими
| |
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
наверх