МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Завтра+19 °C
Հեղափոխական չեմ, բայց չեմ կարող չլինել Հայաստանին տրված այս բացառիկ հնարավորության պաշտպանը. Արման Բաբաջանյան
13:30, 14.12.2019
4234 | 0

Հեղափոխության անշրջելիության գաղափարը վտանգի է ենթարկվում ամեն օր, կարծում է Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը։


«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր ընթանում է Արման Բաբաջանյանի նախաձեռնած քաղաքական հավաքը։


Հավաքին մասնակցում են «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, քաղաքագետ, քաղաքական գործիչ Ռոբերտ Ղևոնդյանը, Արկադի Վարդանյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, իրավաբան, հասարակական գործիչ Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը, հասարակական գործիչ Տարոն Սահակյանը և այլք։


Իր ելույթում պատգամավորը նշեց, որ այդ վտանգը ներկայացնում են նախկին իշխանության ներկայացուցիչները, հեղափոխությանը խանգարում են նաև որոշ իշխանական գործիչներ՝ իրենց ապշնորհությամբ, ոչ կոմպետենտությամբ, պետական կառավարման հանագամանքը՝ հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս կատարած հայտարարությանը։



«Ես հեղափոխական չեմ, չեմ եղել, բայց և չեմ կարող չլինել Հայաստանին տրված այս բացառիկ հնարավորության պաշտպաններից մեկը», - ընդգծեց պատգամավորը։



Ըստ նրա՝ 1, 5 տարվա ընթացքում գործող իշխանությունների կողմից եղել է սովորական կառավարում, առանց արմատական, հեղափոխական փոփոխությունների։


Բաբաջանյանը կարևորեց փոփոխությունները Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում, սահմանադրական փոփոխությունները, դատաիրավական համակարգերում փոփոխությունները։


Նա առաջարկեց ստեղծել ոչ թե գաղափարախոսական, այլ՝ գաղափարախոսությունների դաշինք։

«Ինչը մեզ հնարավորություն կտա մեր տարբերությունները ծառայեցնել մեկ միասնական նպատակի կենսագործմանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ավելի լավ երկիր ունենալու մեր դարավոր երազանքի իրագործմանը» եզրափակեց Արման Բաբաջանյանը։


Автор: ARUSYAK GHEVONDYAN
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ARUSYAK GHEVONDYAN
15:30, 13.03.2022
1929 | 0
15:37, 27.09.2021
2185 | 0
12:29, 15.09.2021
2403 | 0
наверх