МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Завтра+28 °C
Հարգանքի տուրք Լևոն Հայրապետյանին
21:50, 22.12.2019
2316 | 0

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ



Արցախից Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyanն -ը գրում է ․․․
Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր Ստեփանակերում մասնակցել եմ երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Վայրի ընտրությունն, իհարկե, պատահական չէր, քանի որ հուշակոթողը տեղադրվել է այն պուրակում, որը ժամանակին նոր շունչ էր ստացել մեծ բարերարի նախաձեռնությամբ իրականացված «Արցախյան մեծ հարսանիք» -ի ծրագրով: Սակայն խորհրդանշականն այն է, որ տարածքը մի յուրօրինակ համահայկական բարեգործության միջավայրի է վերածվել, որն այսօր ամբողջացավ Լևոն Հայրապետյանի հավերժ ներկայությամբ…
Կիսանդրին կանգնեցվել է արցախաբնակ բարերար Արման Հակոբջանյանի միջոցներով, այն «հսկող» կրթօջախի մասնաշենքերը կառուցվել են բարեգործներ ամերիկահայ Քըրք Քըրքորյանի և ռուսաստանաբնակ Նիկոլայ Սարկիսովի հովանավորությամբ:
Ուրախ եմ, որ այսօր Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման առիթով Արցախում է մեկ այլ նվիրյալ հայ՝ «Արցախյան մեծ հարսանիք» -ին մասնակցած զույգերի զգալի մասի քավորությունը ստանձնած ընկերս՝ Ռուբեն Վարդանյանը: Նրա գործուն մասնակցությամբ, համոզված եմ, շարունակ իրականացվելու են առանցքային ծրագրեր, որոնք յուրովի առաջ են մղելու մեր ձեռքբերումները:
Հայրենիքի շենացման գործում իրենց ավանդն ունեցած այս անունների կողքին, անշուշտ, շատերին կարող ենք թվարկել, քանի որ Ստեփանակերտում կամ, առհասարակ, Արցախում այդպիսի անկյունները բազմաթիվ են… Սա հայ ժողովրդի հավաքական ուժի դրսևորումն է նաև, որով ավելի հզոր ենք, միասնական, անպարտելի…

-------------------------
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը վախճանվել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Մորդովիայում՝ կալանավայրում:
Հայրապետյանը ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Երևանից վերադառնալիս: 2016-ի ապրիլին նա Մոսկվայի դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։ Հայազգի գործարարն իրեն մեղավոր չէր ճանաչել։


Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
300 | 0
00:09, 09.03.2024
850 | 0
наверх