МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Завтра+19 °C
Շվեդիայի Գերագույն դատարանը մերժեց գրող, հրատարակիչ Ռագըպ Զարաքօլուին արտահանձնելու Թուրքիայի հայցը
23:16, 23.12.2019
2316 | 0
Շվեդիայի Գերագույն դատարանը մերժեց թուրք հայտնի իրավապաշտպան, գրող, հրատարակիչ Ռագըպ Զարաքօլուին արտահանձնելու Թուրքիայի հայցը: Սույն որոշումը առաջիկա օրերին հավանաբար հավանության կարժանանա Շվեդիայի կառավարության կողմից:

Ռագըպ Զարաքօլուն թուրք մտավորական է, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան: Բելգե հրատարակչության հիմնադիր-տնօրենն էր, հեղինակն է շատ հրատակությունների, որոնց թեման մասնավորապես Թուրքիայի փոքրամասնությունների խնդիրներն են: Մասնավորապես նա գրքեր է հրատարակել Հայոց ցեղասպանության մասին: Թուրքիայի իշխանությունների կողմից մշտապես հետապնդվել է: Հրկիզող ռումբեր էին նետվել նրա հրատարակչատան վրա: Մի քանի անգամ ազատազրկվել է: 2008 թվականի հունիսին Զարաքօլուին կրկին մեղավոր են ճանաչել թուրքական դատարանում Հայոց ցեղասպանության մասին գիրք հրատարակելու համար «Թուրքիայի Հանրապետության հիմքերը խարխլելու համար» ամբաստանությամբ: Երեկ «Զարաքօլուի արտահանձնումը Թուրքիային մերժվել է» վերնագրով հոդված է հրապարակել
Yeni Yaşam թուրքական կայք-թերթը, որի հեղինակներից է եղել Ռագըպ Զարաքօլուն: Նա Նաև 2012թ Նոբելյան մրցանակի հավակնորդ է եղել: Թուրքական իշխանությունների կողմից Զարաքօլուին Ինտերպոլով հետապնդելու պատճառով 2019 թվականի մայիսին Զարաքոլուն որևէ պատասխան չստացավ վիզա ստանալու դիմումից որպես խոսնակ ՝ Լոնդոն մեկնելու և մասնակցելու Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառմանը: Նույն պատճառով, նա չի կարողացել մասնակցել 2019 թվականի հոկտեմբերին Ֆրանկֆուրտում տեղի ունեցող գրքի տոնավաճառին:

Yeni Yaşam-ի հոդվածը` http://www.yeniyasamgazetesi1.com/yazar-zarakolunun-turkiyeye-iadesi-reddedildi/




Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
569 | 0
наверх