МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Завтра+28 °C
Մորուքի մասին
23:53, 25.12.2019
4233 | 0

Արևելքի շատ երկրներում մորուքն իմաստունության խորհրդանիշ է համարվել: Հին աշխարհի փիլիսոփաները, որպես իրենց մասնագիտական նշան, մորուք են պահել: Մորուքի երկարությունը հաճախ հավասարեցվել է խելքի «երկարությանը» կամ «երկայնամտությանը»: Մորուքը նաև համարվել է արական հասունության նշան: Մորուքավոր են եղել բոլոր նախապետներն ու սրբերը: Մորուքը նաև մեկնաբանվել է որպես արական առաջնածնության և իշխանության խորհրդանշան: Մերձավոր Արևելքի երկրներում թագավորող պատանիներն ու կանայք դնովի մորուք են գործածել: Ընդգծվել է, որ գազանների արքա առյուծը նույնպես մորուքավոր է:

Մի շարք երկրներում մորուքը վշտի նշան է: Մորուք են պահել մերձավոր անձնավորության մահվան կապակցությամբ:

Ապստամբական շարժումների մասնակից մորուքավորները հաճախ ահաբեկիչներ են համարվել: Էզոթերիկան մորուքն արեգակնային խորհրդանիշ է համարում: Քանի որ կինը Լուսնի խորհրդանիշն է համարվում, ապա Արևն էլ տղամարդու խորհրդանիշն է: Տղամարդու մորուքապատ դեմքը շողարձակող Արևն է խորհրդանշում:

Մորուքը նաև ճգնակեցության, աշխարհիկ կյանքի նկատմամբ ատելության խորհրդանիշ է համարվել: Համաձայն տարբեր սնահավատությունների՝ մորուքը նրա տիրոջը հաջողություն է ապահովում, և դա է պատճառը, որ կարևոր իրադարձությունից առաջ մորուքը չեն սափրում:

Քրիստոնեական խորհրդապաշտության համաձայն՝ մորուքն աստվածային ատրիբուտ է, քանի որ մարդն ստեղծվել է Աստծու պատկերով ու նմանությամբ: Հետագայում այն սկսեց խորհրդանշել ուղղափառ քրիստոնյաներին, քանի որ կաթոլիկներն ու բողոքականները մորուք չեն պահում: Հատկապես ռուս ուղղափառությունը մորուքը սափրելը հավասարեցրել է սոդոմական մեղքին: Ածիլված մորուքի համար տուգանքը չորս անգամ գերազանցել է մարմնական վնաս հասցնելու համար սահմանված տուգանքին:

Կան մորուքի մի քանի սրբապատկերագրական տարբերակներ՝

-կարճ, դեմքի օվալը կրկնող մորուք,

-կարճ, երկճյուղ ու սրածայր,

-կարճ ու կլորավուն,

-թավ ու լայն՝ մինչև կուրծքն հասնող,

-կարճ,

-մինչև գոտին հասնող,

-մինչև ծունկը հասնող,

- ծնկից հետո երկու ճյուղով մինչև գետին հասնող:

Ռուսաստանում մորուքը սափրելը դատապարտվել է պատրիարքական մի շարք հրամանագրերով: Այս երկրում շատ տարածված է եղել պատմությունն այծի մասին, որի մորուքը կտրել են, և կենդանին, չդիմանալով վիրավորանքին, անդունդն է նետվել: Իոակիմ (Հովակիմ) պատրիարքի ժամանակ մորուք կտրողներին, ինչպես ինքնասպանություն գործողներին, ուղղափառ հավատացյալների գերեզմանոցում արգելվել է թաղել: Ժողովրդի մեջ հավատալիք է եղել, թե Աստված Երկնքից տղամարդուն վտարում է մորուքը կտրելու, իսկ կնոջը՝ ծամը կտրելու համար, այդ իսկ պատճառով մորուքը սափրելը հավասարազոր է եղել փրկվելու հույսը կորցնելուն:

Մորուքը կտրելուն կտրականապես ընդդիմացել են հնադավանները: Երբ Պետրոս Առաջինը պարտադրել է բոլոր մորուքավորների մորուքը կտրել, ժողովուրդն սկսել է հենց դրա համար ատել նրան:

14-րդ դարում մորուքը դարձել է ռուս սլավոնաֆիլների գլխավոր խորհրդանիշը: Նիկոլայ 1-ինը սկզբում կարգադրել է բոլոր սլավոնաֆիլների մորուքներն ածիլել: Ոմանք, այնուամենայնիվ, կարողացել են պահպանել իրենց մորուքը, երբ մասնակցել են Ղրիմի պատերազմին: Ռուսաստանի բարձր հասարակությունում մորուք պահել վերջնականապես թույլատրվել է Ալեքսանդր 3-րդ և Նիկոլայ 2-րդ կայսրների ժամանակ:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
390 | 0
09:44, 13.04.2024
457 | 0
11:39, 08.04.2024
434 | 0
09:16, 06.04.2024
380 | 0
наверх