Mamul.am
Полная версия
USD 483.82, EUR 530.41, RUB 6.81, GBP 595.63
+13 °C, +13 °C ... +26 °C Завтра+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
իրականություն դարձավ տարիների երազանքս. Հասմիկ Պապյան
17:23, 07.01.2020
Օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել

«Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտնել, որ իրականություն դարձավ տարիների երազանքս, այն էր՝ լայն հանրությանը հասանելի դարձնել Կոմիտասի՝ գերմաներենով գրված 9 երգերի և մեկ դաշնամուրային ստեղծագործության նոտաների տպագրությունը: Երգեր, որոնք հեղինակը ստեղծել է Բեռլինում ուսանելու տարիներին, հիմնվելով ****եի, Լենաուի, Ուլանդի և այլոց բանաստեղծական տեքստերի վրա:

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Չարենցի անվան ԳԱԹ-ի նախկին տնօրեն Հենրիկ Բախչինյանին՝ Կոմիտասի ձեռագրերի պատճենները տրամադրելու, ավստրիացի երաժիշտ Մարտին Էվանցինին՝ նոտաները վերծանելու, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանին՝ կոմպոզիտորի բեռլինյան շրջանի բարձր որակի լուսանկարները փոխանցելու, Հայնրիխ Էվանցինին՝ ձեռնարկը համակարգելու, ինչպես նաև գրականագետ Ալբերտ Մուշեղյանին՝ բանաստեղծությունների գերմաներենից հայերեն հրաշալի թարգմանության համար:


Նոտաները հնարավոր է ձեռք բերել աշխարհի ցանկացած երկրում՝ հետևելով հղմանը: Հասանելի է նաև ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը: Անշուշտ, գրադարաններին սիրով կնվիրեմ»:

Пресс-секретарь: ARUSYAK GHEVONDYAN
Поделись с близкими
| |
ARUSYAK GHEVONDYAN
наверх