МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Завтра+28 °C
Բաց նամակ ՀՀ Արտաքին գործերի նախարար պարոն Զ. Մնացականյաին
14:10, 13.01.2020
2312 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ
Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է . «Բաց նամակ ՀՀ Արտաքին գործերի նախարար պարոն Զ. Մնացականյաին

Պարոն Մնացականյան
Ռեֆորմիստների կուսակցությունը լինելով քաղաքական դաշտում շուրջ 3 տարի՝ մշտապես ունեցել է իր մտահոգություններն Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ:
Ունենալով օրենքով սահմանված կարգով ՀՀ քաղաքական կյանքին մասնակցելու սահմանադրությամբ ընձեռնված բոլոր իրավունքները` ցանկանում ենք տեղեկանալ Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշման մասին:

Հաշվի առնելով Ձեր մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած նմանատիպ ձևաչափի հանդիպումը՝ Ռեֆորմիստների կուսակցության գործադիր մարմինը հրավիրում է Ձեզ փակ ռեժիմով քննարկման կուսակցության կենտրոնական գրասենյակում (ք. Երևան, Բաղրամյան 59):
Ակնկալում ենք առաջիկա շաբաթվա ընթացքում Ձեր մասակցությունը այդ փակ քննարկմանը ըստ Ձեզ հարմար ժամկետների:


Ռեֆորմիստների կուսակցության նախագահ
Վահան Բաբայան»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх