МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Завтра+28 °C
Ղազախստանում լուրջ խնդիրների առաջ են կանգնել Հայաստանից մեքենաներ գնած մարդիկ
17:18, 23.01.2020
3581 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ղազախների վրա ավտո ծախելու դարն էլ ավարտվեց:

Ղազախստանում լուրջ խնդիրների առաջ են կանգնել Հայաստանից մեքենաներ գնած մարդիկ: Նրանց ասում են, որ իրավունք չեն ունեցել ավտո գնել և համարանիշները չփոխել, մուծումներ չանել և այլն: Ղազախները արդեն փոշմանել են, որ ստեղից մեքենաներ են տարել, բայց դա մի հարց է, մյուս կարևոր հարցը մեր հայրենակիցների վիճակն է, ովքեր միլիոններով վարկեր ու պարտքեր են վերցրել և մեքենաներ ներկրել ղազախների հույսով և այսօր կանգնել խնդրի առաջ:

Մեքենաները մնացել են առանց գնորդ, ինչը ենթադրում է, որ շատ հայ ներկրողներ խաբվեցին և այժմ ստիպված են լինելու ներքին շուկայում «ջրի» գնով նորից ծախել, որ իրենց վարկերը կարողանան փակել: Բոլորը կդառնան վաճառող, բայց գնորդ չի լինելու:

Ու էս ամենի մեջ կարևորը այն է, որ էս ավտոների ներկրման օգուտները քաղելու համար հայրենի կառավարությունը, ոչ մի քայլ ժամանակին չձեռնարկեց մարդկաց հուշելու համար, որ վաղը իրենք խնդիր են ունենալու և լռությամբ հետևեց, ոնց են «հպարտ» քաղաքացիները քաշվում»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх