МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Завтра+20 °C
Այսօր Երիտասարդների օրհնության օրն է
15:17, 08.02.2020
4012 | 0

Սիրելի երիտասարդներ
Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, իր որդի Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հիշատակության օրն այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է փետրվարի 8-ին։

Տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։
Սուրբ Սարգսի տոնը հայերը նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով։
Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկներն աղի բլիթ են ուտում և ակնկալում՝ երազում տեսնել իրենց ապագա փեսացուին, ում տված ջուրը կհագեցնի իրենց ծարավը։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում ամանով փոխինձ դնել և սպասել, որ երբ Ս. Սարգիսը անցնի, այնտեղ կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Իսկ այդպիսի մարդկանց, ըստ ավանդության, սպասվում է մեծ հաջողություն։
Շնորհավոր Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Երիտասարդներին մաղթում եմ անսահման սեր, գորով, կամք և ուժ:



Մամիկոն Շահբազյան
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն


Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4862 | 0
наверх