МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Завтра+25 °C
Կտավատի յուղը ամենաօգտակար նյութերից մեկն է, որը կարելի է օգտագործել տնային պայմաններում կոսմետիկ միջոցներ պատրաստելիս
14:12, 03.08.2020
5973 | 0

Կտավատի յուղը ամենաօգտակար նյութերից մեկն է, որը կարելի է օգտագործել տնային պայմաններում կոսմետիկ միջոցներ պատրաստելիս։
Կտավատի յուղով դիմակներ չոր մաշկի համար

Կտավատի յուղը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ չոր եւ թեփոտվող մաշկի համար, քանի որ դրա օգնությամբ կարելի է հիանալի դիմակներ պատրաստել եւ սնուցել մաշկը։

Այս դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է մեկ ձվի դեղնուցը հարել եւ մեկ թեյի գդալ կտավատի յուղ եւ նույնքան էլ հեղուկ վիճակում մեղր ավելացնել։


Այս ամենը մի լավ խառնելուց հետո պետք է տարան դնել տաք ջրի մեջ, որպեսզի ստացված դիմակը մի փոքր տաքանա։Ահա եւ վերջ, դիմակն արդեն կարելի է քսել դեմքին՝ թողնելով 15-20 րոպե, իսկ հետո լվանալ տաք ջրով։

Առաջարկում ենք նաեւ մեկ այլ դիմակ, որը կարելի է կիրառել ոչ միայն չոր, այլեւ ոչ այնքան խորը կնճիռներ ունեցող մաշկի դեպքում։

Պատրաստման համար անհրաժեշտ է եղինջի տերեւները լցնել եռացրած ջրի մեջ, իսկ հետո մանր կտրատել դանակով։ Երկու ճաշի գդալ տերեւի զանգվածին պետք է մեկ ոչ լրիվ ճաշի գդալ կտավատի յուղ լցնել եւ քսել մաշկին՝ թողնելով 15-20րոպե։ Վերջում հարկավոր է տաք ջրով լվանալ դիմակը։

Автор: Miss Fidora
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Miss Fidora
02:19, 30.07.2020
4345 | 0
наверх