Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.48, EUR 632.67, RUB 7.06, GBP 734.61
+14 °C, +15 °C ... +27 °C Завтра+28 °C
Վեգանական սննդակարգը դրական է անդրադառնում 2-րդ տիպի դիաբետով հիվանդների առողջական վիճակի վրա
16:58, 10.03.2020

Անցկացված հետազոտություններով հաստատվել է, որ վեգանությունը կամ բուսակերությունը արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնում է եւ օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ, հայտնում է The Daily Mail-ը: Վերջին հանգամանքը պակաս կարեւոր չէ՝ հաշվի առնելով այն, որ ըստ տարածված կարծիքի՝ դիաբետիկների մոտ դեպրեսիան 3 անգամ ավելի հաճախ է հանդիպում:

Վերլուծվել են ավելի քան 400 մարդու մասնակցությամբ 11 հետազոտություններ: Պարզվել է, որ բուսական սնունդով սնվող հիվանդները նիհարել են միջինը 5, 2 կգ-ով, մինչդեռ նրանք, ովքեր չեն հետեւել այս սննդակարգին՝ 2, 8 կգ-ով: Դրանից բացի, արյան մեջ շաքարի մակարդակը 3 անգամ նվազել է:

Էքսեթերի համալսարանի դիաբետի հարցերով փորձագետ, բժիշկ Կատարինա Կոսի կարծիքով՝ համանման արդյունքի կօգնի հասնել նաեւ ցածրկալորիական սննդակարգը:

Այսպիսով կարող եք մեկ շաբաթում կորցնել 2-3 կգ ճարպային զանգված։
Վեգանական դիետան արգելում է ուտել միս, ձուկ, ձու և կաթնամթերք։
Սակայն հարկ է նշել, որ այսպիսի սննդակարգը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։
Այս դեպքում օրգանիզմը ունենում է սպիտակուցային դեֆիցիտ, որը բերում է մկանային աճի կորուստ։
Այն սպառնում է դիստոֆիայի առաջացմանը, ինչի դեմ կարելի է պայքարել միաժամանակ ծիրանի, կտավատի, պնդուկի, սխտորի, մայրու ընկույզի բուսայուղեր օգտագործելով և շարունակել նիհարելու գործընթացը ցուցանիշը հասցնելով 10-15 կիլոգրամի:

Пресс-секретарь: Miss Fidora
Поделись с близкими
| |
Miss Fidora
наверх