МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Завтра+25 °C
Նախնական զինվորական պատրաստվածության դասաժամերին ուսանողներին պետք է ծանոթացնենք ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻՆ
21:01, 18.02.2020
4758 | 0
Այս օրերին շատ է գրվում և խոսվում, որ 2020 թվականին մեր բանակում 13 զինվոր է զոհվել։ Նրանք չեն զոհվել հակառակորդի կրակոցից։
Չպարզված հանգամանքներ են նշվում նախարարության հաղորդագրություններում։
Հասարակությունը խիստ վրդոհված է և լրջորեն անհանգստացած:
Այո, փողոցային բարքերը և վերջին շրջանում հասարակության մեջ առկա ատելության դրսևորումները, ցավոք, ներթափանցել են նաև Հայաստանի զինված ուժեր, Հայոց բանակ:
Այստեղ շատ մեծ անելիքներ ունենք նաև մենք՝ մանկավարժներս և երիտասարդներին զինվորական գործին պատրաստող զինղեկներս:
Հարկ ենք համարում նշել, որ նախնական զինվորական պատրաստվածության դասաժամերին ուսանողներին, երիտասարդներին պետք է ծանոթացնենք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻՆ, որով սահմանվում է զինվորական կարգապահության հասկացությունը, սկզբունքները, զինվորական կարգապահության պահպանման հետ կապված զինծառայողների պարտականությունները, զինծառայողներին տրվող խրախուսանքի և կարգապահական տույժերի տեսակները, դրանք կիրառելու կարգն ու պայմանները, հրամանատարների և այլ պաշտոնատար անձանց իրավունքները դրանց կիրառման գործում, ինչպես նաև կարգավորում է զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ:
Զինվորական կարգապահությունը յուրաքանչյուր զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով ու զինված ուժերում գործող այլ կանոնագրքերով, ինչպես նաև հրամանատարների` իրենց լիազորությունների շրջանակներում տված հրամաններով սահմանված պարտականությունների և կարգուկանոնի խստիվ ու ճշգրիտ պահպանումն է:
Զինվորական կարգապահությունը հիմնվում է օրինականության, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, հրապարակայնության, խրախուսման ու կարգապահական պատասխանատվության անխուսափելիության և անհատականացման, զինծառայողների զինվորական, իրավական ու բարոյական դաստիարակության սկզբունքների վրա:
Զինվորական կարգապահությունն ապահովվում է յուրաքանչյուր զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության, զինվորական պարտքի և իր պարտականությունների կատարման համար անձնական պատասխանատվության գիտակցմամբ, ինչպես նաև հրամանատարների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում տրված հրամանների ճշգրիտ ու ժամանակին կատարմամբ:
Իմ կարծիքով այս քայլերը բավականին կլուծեն խնդիրները և զգալիորեն կչեզոքացնեն վտանգները, կնպաստեն կրճատել բանակում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերը:
Կիսում եմ կորստյան ծանր վիշտը և իմ զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Վլադ Ավագյան
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի զինղեկ, գնդապետ

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4905 | 0
наверх