МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +7 °C ... +20 °C Завтра+21 °C
Դասավանդողների ամենշաբաթյա սեմինար
17:02, 23.04.2013
3277 | 0

Ապրիլի 22-ին Մայր դպրոցում տեղի ունեցավ կրթահամալիրի մայրենի լեզվի դասավանդողների ամենշաբաթյա սեմինարը: Սեմինարավար Հասմիկ Ղազարյանը խոսեց 10-12-րդ դասարանների ընդհանուր հանրակրթական խոսքի մշակույթի, գրականության դասընթացների ծրագրերի կատարման խնդիրների և առաջացած դժվարությունների մասին:

Նա նշեց, որ սովորողները դժվար են հաշտվում անդասագիրք ուսուցման հետ, որի ընթացքում շատ հաճախ կոնկրետ առաջադրանքներ չեն տրվում։ Ծնողները վերահսկելու մեխանիզմ չեն տեսնում, ամենօրյա տնային աշխատանքի հանձնարարության բացակայությունը կրթության բացակայություն են համարում։ Ուսուցիչը մանևրելու տեղ ու ժամանակ չունի, որովհետև շատ են մանրացված առարկաները՝ «Խոսքի մշակույթ», «Գրականություն», «Ընտրովի»:

Սեմինարավարը հանդես եկավ նաև փոփոխությունների առաջարկներով. ամենասկզբից ներկայացնել նախագծեր, ուսումնասիրության ձևերի հետ ծանոթացնել, իսկ դասարանում ամեն անգամ ուսումնասիրության գործընթաց իրականացնել՝ աշխատելու օրինակ ցույց տալու համար։ Նախագծերը համապատասխանեցնել հարակից (և ոչ միայն) առարկաների հետ՝ փիլիսոփայություն, պատմություն, իրավագիտություն և այլն, գնահատումը նույնպես կազմակերպել համակցված։ Սովորողը նույն աշխատանքից կարող է 3 գնահատական ստանալ՝ Խոսքի մշակույթից, գրականությունից, ասենք՝ պատմությունից։

Հասմիկ Ղազարյանը առաջարկեց առարկան կոչել մեկ ընդհանուր անունով, պատճառաբանելով, որ դա հնարավորություն կտա ուսուցչին օրվա դասը ըստ օրվա պահանջի՝ խնդրի ծրագրելու։ Կարելի է նաև ստուգումներ կազմակերպել՝ պարզապես կատարումը վերահսկելու համար, դրանց արդյունքը մասնագիտական սեմինարներում քննարկելու համար։ Սովորողներին դրանց արդյունքին ծանոթացնել պետք չէ և այդ գնահատականը նրանց կիսամյակային գնահատականի վրա չպիտի ազդի։

Այսօրվա սեմինարից, թերևս, այսքանը:

Նունե Մովսիսյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4612 | 0
12:54, 03.11.2015
5017 | 0
15:02, 26.10.2015
4117 | 0
наверх