МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +15 °C Завтра+20 °C
Գիրք կարդալը կարող է լինել վարակիչ, եթե…
15:41, 24.04.2013
4177 | 0

Եթե միջավայրում, որտեղ ապրում ես, այն գնահատվում է, արժևորվում:

Ապրիլի 22-23-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Տիգրան Հայրապետյան» գրադարանը սկսել է նախագիծ, որի շնորհիվ ամեն ամիս կրթահամալիրում կազմակերպվում է «Գրքի տոն ուսումնական հաստատությունում» : Տոնի ընթացքում հյուրընկալվում են հրատարակչություններն ու ներկայացնում են իրենց հրատարակած գրքերը:

Սա պարզ ցուցադրություն չի, քանի որ կրթահամալիրի սովորողները մի քանի շաբաթ առաջ սկսում են պատրաստվել տոնին: Նրանք դասերի թեմա են դարձնում կոնկրետ գրքեր ու պատմվածքներ, քննարկում են դրանք, բեմադրում, նկարում են հերոսներին:

Այս անգամ էլ կրթահամալիրի հյուրն էր «Էդիթ պրիտ» հրատարակչությունը:

Նրանք եկել էին՝ իրենց հետ բերելով հարյուրավոր մանկական գրքեր՝ հեքիաթներ, պատմվածքներ, ուսուցողական գրականություն, 3D լուսանկարներով գրքեր:

Դասավանդողներն էլ մանրամասն ուսումնասիրում էին գրքերը: Քանի որ մեզ մոտ ոչ միայն դասագրքերով է կազմակերպվում ուսուցումը, նրանք էլ հետաքրքիր գրքեր էին փնտրում ուսումնական ծրագրի մեջ ներառելու համար:

Ի դեպ՝ այս օրերի ընթացքում հրատարակչությունը հնարավորություն էր ընձեռել ձեռք բերել գրքերը 30 տոկոս զեղջով:

Հրատարակչությունը առաջին օրը իր հետ կրթահամալիր էր բերել նաև սովորողների սիրած՝ «Ուրախ գնացք» ամսագրի խմբագրակազմին: Նրանք մրցանակներ հանձնեցին նախօրոք հայտարարված մրցույթի հաղթողներին, հետո մեծ ու հետաքրքիր խաղեր կազմակերպեցին փոքրիկների համար:

Այդ օրը օրը գրքի տոնին մասնակցելու էին եկել նաև մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, Լիլիթ Տեր Գրիգորյանը: Կրթահամալիրի լրագրողները հարմար պահին շրջապատեցին նրանց ու այնքան հարցեր տվեցին, որ կարելի էր շփոթվել: Հետո հարց ու պատասխանին միացան նաև հրատարակչության տնօրենն ու կրթահամալիրի տնօրենը:

Երկրոդ ու երրորդ դասարանցիները ռոդարիական շիլաշփոթ սարքեցին. սկսեցին բարկացած, զարմացած, ուրախ ու խորամանկ հայացքներով նայել աշխարհին: Հետո էլի թարս ու շիտակ մտքեր արտահայտեցին, ստիպեցին «Էդիթ պրինտի» տնօրեն Մկրտիչ Կարապետյանին ցույց տալ, թե ինչպես է պետք կտրատել փոքրիկ՝ սեղանի դասացուցակը: Այս ուրախ մտքերի փոխանակման արդյունքում համագործակցության նոր մտքեր ծնվեցին: Շուտով դրանք էլ կդառնան իրականություն և մենք այդ մասին կպատմենք ձեզ:

Իսկ երկրորդ օրն արդեն ավելի ավագ սովորողների համար էր: Մարմարյա սրահում էին հավաքված 5-9 դասարանցիները Գեղարվեստի, Միջին և Հիմնական դպրոցներից: Տիար Բլեյանն իր բացման խոսքն ասելուց հետո ներկայացրեց նաև հյուր եկած գրողներին՝ Հովիկ Վադումյանին ու Հակոբ Սողոմոնյանին: Այնուհետև ներկայացվեցին «Իմ մոլորակը» ամսագրի հայտարարած համանուն խորագրով մրցույթի արդյունքները: 5 լավագույն ստեղծագործությունների հեղինակները պարգևատրվեցին գրքերով:

Ժամը12-ին մեդիադահլիճում ներակայացում էր. բեմադրվել էր Արա Նազարեթյանի «Օրվա հացը» պիեսը, որը դիտեցին 8-րդ դասարանցիները: Իսկ մեկ ժամ անց՝ 13: 00-ին, պիեսի բեմադրությունը դիտելու հնարավորություն ստացան 9-րդ դասարանցիները: Ընթերցասրահում էլ կազմակերպվեց մամլո ասուլիս, որին կրթահամալիրի լրագրողներից բացի մասնակցում էին ստեղծագործող սեբաստացիները: Հարցերին պատասխանում էին հյուրընկալված ավագ գրողները՝ Հովիկ Վադումյանն ու Հակոբ Սողոմոնյանը:

Սա նախագծի երկրորդ հանդիպումն էր: Գրքի առաջին տոնին մասնակցում էր «Զանգակ» հրատարակչությունը: «Տիգրան Հայրապետյան» գրադարանն արդեն առաջարկներ է ստանում ուրիշ հրատարակչություններից:

Ծրագիրը շարունակական է: Հաջորդ անգամ դուք էլ կարող եք միանալ, եթե այս անգամ չհասցրիք: Համեցեք գրքի ու ընթերցանության իսկական տոնին, մասնակցեք ու պատմեք ուրիշներին, որ գիրք կարդալը դառնա վարակիչ:

Լիլիթ Աղաջանյան

Լուսանկարները՝ Ռաֆայել Խաչատրյանի

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4612 | 0
12:54, 03.11.2015
5017 | 0
15:02, 26.10.2015
4117 | 0
наверх