Երազումս…կորոնավիրուսը հեռացել էր, բոլորս մտել էինք Նոր տնտեսական աշխարհ զրոյական բալանսով: Երկիրը համարյա նույնն էր, միայն այն տարբերությամբ, որ վերից մի Ձայն էր խոսում մարդկանց հետ ու կատարում նրանց խնդրանքները. Մեկն ավտո էր ուզում Մեկը հողամաս Մեկն ուզում էր Varks.am-ը բացվի, մեկն ուզում էր փակվի: Մեկը քաղ. բանտարկյակների ազատությունը Մեկը Ayfon-11, մյուսը Samsung-60 Մեկը Էդմոն Մարուքյանի խելքը Մյուսը Ծառուկյանի փողերը Մեկը Նիկոլի դիրքը Մեկը Ռեմարկի գիրքը ..և այսպես շարունակ: Հերթը հասավ ինձ: Ես էլ ինձ հատուկ հանգերով դիմեցի արդեն հարազատ դարձած ձայնին: - Ասա՜ ինձ, խնդրո՜ւմ եմ, իմ Ձա՜յն հարազատ Թե ի՞նչից սկսվեց այս Սոդո՜մ-Գոմորը, Ի՞նչու վիրուսը եկավ Հայաստա՜ն և ո՞վ էր ամենի մեղավորը: Ձա՜յնը շատ արագ ընդունեց իմ ո՜ճը Բարիտո՜ն էր, դարձա՛վ մի խուլ բաս, և ձայնով, որ հատուկ է միայն տիրո՜ջը խիստ նայե՜ց ինձ ու ասա՛ց. - Այո՜, դժվա՜ր էր Ձեր ամեն մի օ՜րը, Սակա՜յն քեզ կտամ պատասխան, Ասե՜մ իմացի՛ր մե՜կն էր մեղավորը՝ Կուրթանցի՜, միամի՜տ այն տղան: |