Mamul.am
Полная версия
USD 486.73, EUR 549.62, RUB 6.84, GBP 613.77
+20 °C, +19 °C ... +28 °C Завтра+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով արտահանման ռեկորդային անկում է գրանցվել
15:15, 21.05.2020


Ճապոնիայի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա ապրիլին 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները կրճատվել են 21, 9 տոկոսով: Պատճառը կորոնավիրուսն է: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ դա ամենացածր ցուցանիշն է վերջին 10 տարվա ընթացքում՝ 2009 թվականի հոկտեմբերից սկսած, երբ Ճապոնիայի տնտեսությունը գտնվում էր համաշախարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության տակ: Արտահանման ծավալը կազմել է 5 202 մլրդ իեն (ավելի քան 48 մլրդ դոլար): Այս ցուցանիշն անկում է ապրում վերջին 17 ամսվա ընթացքում:

Միաժամանակ այս ամսին Ճապոնիայում ներմուծման ծավալներն ընկել են 7.2 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:



Ճապոնիայի կառավարությունը մայիսի 18-ին կանխատեսել էր, որ, այս տեմպերով պայմանավորված, երկրում ՀՆԱ-ի ցուցանիշը 2020 թվականի վերջին կարող է կրճատվել 3.4 տոկոսով:
Пресс-секретарь: Erevan.live
Поделись с близкими
| |
Erevan.live
наверх