МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
Թավրիզի բնակիչները, մոխիր ու ավազ նետելով բռնակալի վրա, ցանկացել են ասել, թե նա երկիրն անապատի է վերածել
19:24, 21.05.2020
3557 | 0

Մելիք-Աշրաֆի դաժան լուծը թոթափելու համար Թավրիզի բնակիչները պատվիրակություն են ուղարկում Ոսկե Հորդայի տիրակալ Ջանիբեկ խանի մոտ: Նկարագրելով իրենց անելանելի կացությունը՝ նրանք աղերսում են արշավանք կազմակերպել Աշրաֆի դեմ և իրենց ազատել տառապանքներից:

1357 թվականի սկզբներին, օգտվելով պատեհ առիթից, Ջանիբեկը ներխուժում է Ատրպատական: Մելիք-Աշրաֆի զորքերը լքում են դաժան բռնակալին: Նա ստիպված է լինում, ընդամենը երկու հավատարիմ ծառայի ուղեկցությամբ, փախչել Մարանդ, ապա՝ Խոյ: Բայց Խոյում նրան բռնում են և հանձնում Ջանիբեկին:

Երբ Աշրաֆին տանում են Թավրիզի փողոցներով, տների տանիքներին բարձրացած բնակչությունը մոխիր և ավազ է նետում նրա վրա՝ այդ կերպ ցանկանալով ասել, թե նրա կառավարման տարիներին երկիրն անապատի է վերածվել: Հետո, բնականաբար, այս արյունռուշտ բռնակալին մահապատժի են ենթարկում, և նրանով ավարտվում է Չոբանյան դինաստիան:

Նկարում՝ 16-րդ դարի Թավրիզի քարտեզը:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
191 | 0
наверх