МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
Առասպել «Միամիտ չոբանը»
23:09, 24.05.2020
5603 | 0

Լինում է չի լինում մի չոբան է լինում, մայիսյան պայծառ օրերից մի օր նա որոշում է իր մի քանի հավատարիմ շների ու տասնյակ ոչխարների հետ, բարձրանալ սարերը: Հերթական հանգստի ժամանակ չոբան Նիկանան իր բողչայի միջից հանում է խորովածը, որ վայելի հանգիստը, և հանկարծ գորշ ամպեր են կուտակվում ու սկսվում է մի դմդմբհու, մի հորդառատ անձրև, ամպրոպ, կայծակ, նույնիսկ տեղ- տեղ՝ ձյուն:

Երբ դմբդմբհուն ավարտվում է գորշ ամպերը հեռանում են և շողում է պայծառ արևը, չոբանը տեսնում է, որ ոչխարների թիվը ավելացել է, դարձել 132, որոնցից 88-ը սպիտակ են, 44-ը՝ սև, իսկ հավատարիմ շները մի քանի անգամ շատացել են:

Չոբանը ապշում է, ուրախությունից երկնքի դմբդմբհուից ու գորշ ամպերի կայծակից տրվածը համարում է Աստծո պարգև իր մինուճար որդուն: Իր սեփական նշանակությունից ինքնամոռաց իջնում է ծնկի և աղոթում իր Լև Պետրոս Աստծո համար, որն իրեն նման հարստություն է շնորհ արել:

Երբ չոբան Նիկանան աղոթքը վերջացնում է, խալին ծնկների տակից հանում փաթաթելով դնում է կողքը, հանկարծ նկատում է տարօրինակ մի տեսարան՝ իր ոչխարներն էլ խոտ չեն ուտում, այլ լափլափալով խժռում են իր բաժին ոչխարի մսից խորովածը, բ՜ը բ՜ը բ՜ը անելով երազկոտ անմեղ գառների հայացքով նայում իրենց չոբանին:

Մինչ Նիկանան ուշքի կգար տեսածից, ամպերի մեջից հայտնվում է Լև Պետրոսը և հարցնում.

- Գո՞հ ես արդյոք իմ պարգևից:

Չոբանը վախից, սովորության համաձայն, աչքերը կլորացնում, հոնքերը կիտում ու ասում է

- Իհարկե գոհ եմ, բայց ինչո՞ւ են նրանք իմ խորովածը ուտում՝ խոտի փոխարեն.

- Որդյակիմ, սրանք անսովոր ոչխարներ են, նրանք անհրաժեշտության դեպքում կվերածվեն հավատարիմ շների, սակայն հիշիր, եթե քո կերակուրից հետները չկիսվես, նրանք կվերածվեն խայթող օձերի ու մի գիշեր իրենց թույնով կխայթեն քեզ:

- Իսկ կարելի է սրանց գեղամեջ տանեմ ցույց տամ հազարավոր գեղցիների, որ նման Աստծո պարգև եմ ստացել ու փառաբանեմ քո անունը՝ Տեր Լև Պետրոս:

- Գեղա մեջ կարաս տանես, նույնիսկ մայրաքաղաք, բայց իմ անունը մի փառաբանիր, ես կարիք չունեմ փառքի, փառամոլությունը մեղք է:

- Ո՜վ իմ Տեր Լև Պետրոս, իսկ ի՞նչ անեմ գորշ գայլերի ու խորամանկ աղվեսների հետ, չէ՞ որ հավատարիմ շներս քիչ են, վտանգի դեպքում կխժռեն ոչխարներիս:

- Այո, որդյակ իմ, ոնց տեսնում եմ, ոնց քյալ կայիր, այդպիսին էլ մնացել ես, չէ որ նոր ասեցի՝ սրանք անսովոր ոչխարներ են, վտանգի դեպքում վերածվում են շների ու իրենց հաչոցներով համ քեզ կպաշտպանեն համ իրենց հաստ դմակը:

- Բայց ինչ դեմքն ես դու, Տեր Լև Պետրոս ջան:

- Լավ հերիք է լեզվիդ տաս, զմայլվիր ոչխարներիտ բ՜ը բ՜ը բ՜ը հնչյուններով, բայց միշտ հիշիր ու չմոռանաս, եթե մեկ երկուսին զրկես կերակուրից, իրենք սոված շների պես իրար վրա կհաչան հետո կմիավորվեն ու օձերի կծիկ կդառնան և հերթով կծելով մյուս ոչխարներին կշնացնեն, ու այդժամ դու միշտ հաչոցներ կլսես:

- Ո՜վ իմ Տեր Լև Պետրոս մի հարց էլ տամ, բա որ մայրաքաղաք ոչխարների հետ մտնեմ, ինձ լուրջ կընդունե՞ն արդյոք:

- Դե իհարկե ոչ, դրա համար քեզ տալիս եմ կախարդական փայտիկ և հարյուր առասպելական Ֆեյք տեսակի էգ ձիեր իրենց կառքերով՝ բարձած յոնջայով: Երբ ճանփա բռնես հայրաքաղաքից դեպի մայրաքաղաք, կախարդական փայտիկը կտաս քո հավատարմ շներից մեկին, ու, երբ ճանապարին սկսես էշ էշ դուրս տալ, նա կթքի փայտիկին, և կլինեն մարդիկ, ովքեր կկորցնեն իրենց մարդկային կերպարը ու կվերածվեն էշերի, այ հենց այդժամ քեզ օգնության կգան ֆեյք տեսակի էգ ձիերի կառքերը և քո ոչխարները, էշամարդուկներին կբաժանեն կառքերի միջի յոնջաները:

Եվ, երբ բավականաչափ էշամարդուկներ կհավաքվեն քո կողքին, այ հենց նրանց վրա հեծած կմտնես դիցաբանական մայրաքաղաքի գլխավոր ախոռ և այնտեղ կբնակվես ոչխարներիդ հետ, իսկ այդ հեքիաթային ավանակներդ կաշխատեն, որ կարողանաս քեզ և ոչխարներիդ պահես:

Իմիջիայլոց, մայրաքաղաքում, մի հատուկ տեսակի անսովոր ոչխար կա՝ քո տեսակ չոբանի գալուստին է սպասում, նրան կկարգես քաղաքի գլխավոր ոչխար, սակայն հիշիր, այդ ոչխարը սնվելու է քո ամանից ու վտանգի դեպքում ոչ թե վերածվելու է հավատարիմ շան, այլ սկսելու է էշ էշ դուրս տալ հուսալով, որ քեզանից հետո հաջորդ չոբանը ինքն է լինելու:

Հա, քիչ էր մնում մոռանայի, հարևան երկրիդ գլխավոր չոբանը քեզ թշնամի չէ, առիթների դեպքում իրեն գովաբանիր ու շներիդ ասա չհաչան իր վրեն, իր ոչխարները քոնից հարյուրավոր անգամ շատ են, թեպետ այդքան անգամ էլ անվնաս, քանզի իր ոչխարները կախարդական չեն, այլ սովորական ոչխարներ են, բայց դե, հիմա…

Եւ վերջին պատգամս թողնեմ քեզ, երբ մտնեք ախոռ՝ չզարմանաս, սև և սպիտակ ոչխարնեիցդ մի քանիսը գույները կփոխեն երկնագույնի ու վարդագույնի, էդ անտեր մնացածներին նույնիսկ ես ի սկզբանե չեմ կարողանում տարբերեմ, մինչև չես կոխում ախոռը գույները չեն փոխում: Դրանք հարևան երկրի ոչխարների պես կախարդական չեն ու դրանցից վտանգ չկա, նրանց կարաս նույնիսկ երբեմն-երբեմն յոնջա էլ տաս՝ կուտեն զռռոցները կկտրեն:

Ու ամենակարևորը, ախոռում նոր կհասկանաս, որ իրականում ոչ թե 132 ոչխար ունես, այլ 120, քանզի 12-ը իրական մարդիկ են, և դու միայն իրական մարդկանց պետք է ականջամուտ լինես, որ չկորցնես իմ պարգևը, սակայն քո դեպքում նույնիսկ ես եմ անզոր, որ օգնեմ քեզ դա հասկանաս, հետևաբար, քո մուռը քո երեսը:

Չոբան Նիկանան թախծոտ նայեց ամպերի մեջ անհայացող Տեր Լև Պետրոսի սև ստվերին, հետո նայեց պարգև ստացած սև և սպիտակ ոչխարներին, իրար վրա հաչացող հավատարիմ շներին, տեսավ քիչ հեռվում վազվզող շան թուլեքին, կեղծ ժպիտը դեմքին, մտածեց դեռ քոթոթներ են, գամփռներս, վերցրեց կախարդական փայտիկը ու իր ոչխարների հետ հայրաքաղաքից դեպի մայրաքաղաք ճանփան բռնեց:

Ի՞նչ իմանար չոբան Նիկանան, որ շները գամփռներ չեն, այլ Յորքշիրի Տերիերներ են, իսկ ոչխարները վտանգի դեպքում մնալով իրենց դմակի մեջ ուղղակի կսկսեն հաչալ, այն էլ վերը նշված շների տեսակի նման, իսկ կախարդական փայտիկը կմտցնեն իր համապատասխան տեղը և անցքի փակման պատճառով իր կերած խորովածները քիթ ու բերանից դուրս կգան, և այդ ամենը նրա համար, որ իրական Աստծո ընտրյալ ժողովրդին կեղծ սրբերով էշացնելը նույնքան զզվելի սրբապղծություն է, որքան քո դատավճռի ժամին հասցված պատիժը, հավատա, դրանք հավասազոր են լինելու:

Այս հեքիաթը կցուցանե, որ էշ էշ դուրս տվող չոբաններին մի հավատացեք, որ յոնջա չկերցնեն, ու վրեքդ նստած մայրաքաղաք չմտնեն, ու իրենց չամռոտ անցյալներով ապագան տրորելով չաղտոտեն: Մարդկանց պետք է, ազգասեր բանիմաց հոգատար ղեկավար մարդիկ, այլ ոչ թե գեղցի չոբաններ:

Հովոլոս I-ին

Автор: Hovhannes Loloyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Hovhannes Loloyan
01:22, 21.05.2021
2226 | 0
18:20, 05.05.2021
2852 | 0
00:06, 18.08.2020
6093 | 0
18:18, 28.07.2020
4370 | 0
07:16, 15.06.2020
4728 | 0
20:16, 30.05.2020
4145 | 0
наверх