МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Завтра+25 °C
Նիկոլը անամոթաբար ստեց նաև Շիրակի մարզ կատարած իր այցերից մեկում. Հովհաննես Խաչատրյան
16:14, 30.05.2020
2411 | 0

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլը անամոթաբար ստեց նաև Շիրակի մարզ կատարած իր այցերից մեկում:

Կարող է շատ մարդիկ մոռացել են, չեն հիշում, բայց շիրակցին չի մոռանա երբեք, իր համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրները, որոնք այդպես էլ չլուծվեցին այս երկու տարիների ընթացքում:

Շիրակի մարզ կատարած իր այցերից մեկում Նիկոլը բազուն խոստումներ տվեց շիրակցիներին և կրկին հույս առաջացնելով նրանց մեջ: Հիշյալ խոստումներից թվարկեմ մի քանիսը` «Գյումրու Մոր և Մանկան հիվանդանոցի համար խոսացավ նոր ծննդատուն կառուցել, խոստացավ կառուցել վերելակների գործարան, խոստացավ, որ գործազուրկ չեն մնա Շիրակ հեռուստաընկերության աշխատակիցները:

Այս խոստումներից ոչ մեկը չիրականացավ իր կառավարման այս երկու տարում, ավելին նույնիսկ ծրագրեր չկան այդ ցանկությունները ի կատար ածելու համար: Նա կրկին անամոթաբար ստեց և կոտրեց նրանց մեջ այն մեծ հույսը, որոնք կապել էին իր հետ: Հիշեցնում էր նրանց դառը ապրած կյանքը և հույս տալիս, որ ապրելու են ավելի լավ, ավելի բարեկարգ:

Շիրակցին պետք է հասկանա, որ այլևս պետք է չհավատա ու առավել ևս հույս չկապի Նիկոլի հետ, քանի որ նրա հեռանալու պահը օրհասական է»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх