МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
Հրանտ Դինքի կնոջը սպանել սպառնացող Թուրքիայի քաղաքացին կալանավորվել է
00:21, 02.06.2020
1567 | 0

Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, մահով սպառնացած Հ․ Ա․ անունով Թուրքիայի քաղաքացու դեմ հետաքննություն է սկսվել, վերջինս բերման է ենթարկվել, այնուհետև կալանավորվել. գրում է ermenihaber-ը: Նշենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը նախօրեին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել են սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։ Նամակում մասնավորապես շեշտվել է հետևյալը․ «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» ։ Բերման ենթարկված անձը Քոնյայի հիվանդանոցներից մեկում ստուգվելուց հետո տեղափոխվել է Քոնյայի ոստիկանության նահանգային վարչություն, այնուհետև՝ Ստամբուլ։ Կասկածյալը մեղադրվում է «դիտավորյալ վնասվածք հասցնելու, սպառնալու և վիրավորանք հնչեցնելու մեջ» ։ Նա կալանավորվել է։ Նրան սպառնում է 3-7․5 տարի ազատազրկում։ Քաղաքացին իր խոստովանական ցուցմունքում նշել է, որ նամակ ուղարկելու պատճառն այն է, որ ինքն ազդվել է համացանցի միջոցով ծանոթացած ազգությամբ ադրբեջանցի իր ընկերուհու՝ Ղարաբաղում հայերի մասին պատմածներից։ Նա խոստովանել է, որ բացի ուղարկած նամակից զանգահարել հայկական եկեղեցիներից մեկը, սակայն նրա հեռախոսազանգին չեն պատասխանել։
Пресс-секретарь: Erevan.live
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Erevan.live
наверх