МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Завтра+26 °C
La Gazzetta. Մխիթարյանը շուտով կարող է պաշտոնապես դառնալ «Ռոմայի» ֆուտբոլիստ
16:40, 18.06.2020
1746 | 0



Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդի՝ «Ռոմայում» մնալու ցանկությունը բավարարելու համար «Արսենալին» առաջարկել էր փոխանակում իրականացնել հռոմեական ակումբի հետ՝ Մխիթարյանի փոխարեն ձեռք բերելով Ջասթին Կլյուվերտին, որը նույնպես իր հաճախորդն է:

Եվ ահա, ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «Արսենալին» գոհացրել է այդ միտքն ու լոնդոնցիները պատրաստ են վճարել 20 միլիոն եվրո, ինչպես նաև զիջել Մխիթարյանի ամբողջական տրանսֆերային իրավունքները՝ Կլյուվերտին գնելու համար: Նշվում է, որ շուտով Մխիթարյանը կարող է պաշտոնապես դառնալ «Ռոմայի» ֆուտբոլիստ:



Նշենք, որ Մխիթարյանի վարձակալական պայմանագրի ժամկետը հռոմեական ակումբի հետ լրանում է հունիսի 30-ին։ Կլյուվերտի պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին։
Пресс-секретарь: Erevan.live
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Erevan.live
наверх