МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Завтра+26 °C
Շատ վերվեր մի թռեք, նոր բան չկա. Վահան Բաբայան
00:20, 25.06.2020
2801 | 0

«Շատ վերվեր մի թռեք, նոր բան չկա

Այսօր Փաշինյանը մի գրառում է արել և ներկայացրել, որ ՀՀ-ում զենք է արտադրվում և գրել «կառուցենք Հայաստանը նորովի» իբր միայն իր ղեկավարած Հայաստանում է նման բան եղել և մի բան էլ նորովի է անվանում այն ինչը ներկայացնում է:
Եթե ոմանց հիշողությունը ջնջվել է թավիշի գալով, շատերի մոտ հիշողության հետ խնդիր չկա և պետք չի նախկին ձեռքբերումները ուրանալ և ծափահարել մանիպուլյատորի ամեն մի լուսանկարին կամ գրած իբր նորույթին:

Սերժ Սարգսյանի նախագահ լինելու տարիներին ահռելի աշխատանք է տարվել հայկական զենքի արտադրության գործում:
Միայն վերջին թարմ օրինակը կներկայացնեմ 2018 մարտին, թե ինչպիսի զենքեր են արտադրվել Սերժ Սարգսյանի օրոք:

Նախագահ Սերժ Սարգսյանի օրոք հիմնադրվել է պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի որոշման հիման վրա և նպատակ էր հետապնդում ներկայացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում առկա ժամանակակից բարձր տեխնոլոգիական, նորարարական մշակումներն ու պատրաստի լուծումները, նաև նպաստել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:

Իսկ արդեն «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսում ներկայացված են եղել ոչ միայն արտասահմանյան արտադրության զինատեսակներ, այլև հայկական:
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ից 31-ը անցկացվող սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը բազմամարդ է եղել: Դրան մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Այդ ցուցահանդեսին աշխատակիցները ներկայացրել էին հայկական արտադրության անօդաչու թռչող սարք, ականորսիչներ, զրահապատ տեխնիկա, տանկեր, ցածր թռչող ուղղաթիռներ, ինքնաթիռներ խոցելու համալիր: Հայկական անօդաչու թռչող սարք Արմի 95 օրինակ, լսել ՞եք:
Օրինակ լսել՞էիք «Կորնետ» համալիրի մասին, այն նախատեսված է տանկերը, զրահապատ տեխնիկան, ցածր թռչող օբյեկտները խոցելու համար: Կարող է խոցել մինչև 8 կիլոմետր: Որևէ տեխնիկա իրեն խոցել չի կարող, դա գրեթե անհնար է, հեռավորության վրա փոքր է երևում, իսկ կրակելուց հետո էլ կարող ես փակել, գնալ:
Ներկայացվել էին նաև ժամանակակից ականորսիչներ, որոնք կարող են մինչև 22 ժամ լիցք պահել: Դրանք գտնում են բոլոր տեսակի ականները, որոնք իրենց մեջ երկաթ են պարունակում:

Շատ բաներ արվել են և ի տարբերություն այսօրվա սելֆիի մասնագետի դա չի գովազդվել համացանցում: Շատ բան էր էլ եղել է պետական գաղտնիք և մենք հետո մի օր կիմանանք: Մի խոսքով հասկցաողները հասկացան»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх