Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մի խեղճացեք, մի վախեցեք վաղը նրանք գնալու են իսկ ձեր անցած ճանապարհը մնալու է ձեզ հետ Հասարակությանը դեռևս անհայտ մի պատգամավոր, ով վերջերս աչքի էր ընկել «տարբեր ջուռի մարդիկ կան ԱԺ-ում» արտահայտությամբ այսօր 37թվականի НКВД-ի բարի ավանդույթներով հարց է տալիս ԱԺ-ում Յոլյանին և քննիչի դերի մեջ մտած ասում է «Սերժ Սարգսյանին Ձեզ ընկեր համարո՞ւմ եք, թե՞ ոչ»: Դե Յոլյանի պատասխանն էլ անկեղծ ասած խեղճացած մարդու պատասխան էր, փորձում էր իհարկե խուսանավել, բայց դե պետք չի նման խեղճ ձևով արդարանալ, երբ Արցախի հերոսի և ՀՀ 3-րդ Նախագահի մասին էր խոսքը գնում: |