МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Завтра+19 °C
Սրճարան մի գնացեք ասումա նախարար կոչվածը, բայց սրճարանները բացել են. Վահան Բաբայան
15:58, 28.06.2020
2673 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սրճարան մի գնացեք ասումա նախարար կոչվածը, բայց սրճարանները բացել են

Պահպանեք սոցիալական հեռավորություն ասումա նախարար կոչվածը, բայց երթուղայինների մեջ 10 սմ հեռավորությամբ մարդիկ գնում գալիս են

Ասումա կտորից դիմակներ մի կրեք, կրեք բժշկական, բայց էն ձրի ռադիոն փողոցներում հայտարարում է, որ կարող եք տնային պայմաններում դիմակ պատրաստել: Կարծես թե մարդիկ տանը պետք է բժշկական դիմակ էլ կարողանային պատրաստել:

Ասումա մնացեք տանը միակ ելքը դա է, բայց փոխարենը քաղաքացիները ոնց կաշխատեն և ոնց կապրեն իրենց խնդիրը չի, դեռ մի հատ էլ գույքահարկ են ավելացնում էս «պատերազմական» վիճակում:

Աշխարհի որևէ երկրում տեսնես սենց դուռակություն կա՞, թե միայն մենք ենք սրան արժանացել»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
465 | 0
наверх