МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Завтра+25 °C
Վահրամ Հակոբյանի նպատմամբ հետախուզում է թույլատրվել, նախքան ենթադրյալ տուժողի կողմից հանցագործության մասին տրված հաղորդմը
19:21, 30.06.2020
2864 | 0
Սա «նոր Հայաստանի» ձեռագիրն է

Բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյանին առնչվող քրեական գործի մասին խոսելիս, նրա փաստաբան Կարեն Ստեփանյանը նշել է, որ 2019թ. ապրիլի 20-ին, առավոտյան ժամը 10: 00-ին ԱԱԾ Արարատի մարզային վարչության պետի միջնորդության հիման վրա, դատարանը բավարարվել է օպերատիվ հետախուզական միջոցառման թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը, որում հղում է կատարվել սույն գործով ենթադրյալ տուժող Վաղինակ Ղազարյանի կողմից տրված հանցագործության մասին հաղորդմանը:
Սակայն նշված հաղորդումը Վաղինակ Ղազարյանն ԱԱԾ Արտաշատի բաժնում տվել է 2019թ. ապրիլի 20-ին, առավոտյան 10: 15-ից մինչև 11: 55-ն ընկած ժամանակահատվածում:

Այսինքն Վահրամ Հակոբյանի նպատմամբ հետախուզում է թույլատրվել, նախքան ենթադրյալ տուժող հանդիսացող Վաղինակ Ղազարյանի կողմից տրված հանցագործության մասին հաղորդմը:
Հաղորդումը չկար, իսկ այդ հաղորդման հիման վրա կազմված միջնորդությունը կար և դատարանի վճիռը ևս...
Ահա այսքան «արագ» է աշխատում «նոր Հայաստանի» թավիշը:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх