МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Завтра+26 °C
Այստեղ է սկսվում և ավարտվում մեծ քաղաքականությունը. Վահան Բաբայան
00:57, 02.07.2020
2699 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այստեղ է սկսվում և ավարտվում մեծ քաղաքականությունը

Ներքաղաքական զարգացումների այս դժվարին փուլում, երբ իշխանությունը ուզուրպացնում է ՍԴ-ն մի կարևոր փաստ մնում է ուշադրությունից դուրս:

Ինչպես տեղեկացանք թավշյա կառավարությունը հրաժարվել է ռուսական վարկից, որը տրամադրվում էր Մեծամորի ԱԷԿ-ի համար: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ ԱԷԿ-ը լինելով ստրատեգիական նշանակության կարևորգույն օբյեկտ մշտապես կապված է եղել ռուսական կողմի հետ և մասնագիտական և անվտանգության և ֆինանսավորման առումով այն միայնակ պահպանելը բավականին բարդ և թանկ հաճույք է: Ավելին այն ունի նաև պաշտպանողական նշանակություն և թե Թուրքիայի, թե Ադրբեջանի պարագայում ստիպում է նրանց լինել զգոն և զգույշ ՀՀ դեմ իրենց պլանավորած գործողություններում, քանի որ յուրաքանչյուր ատոմակայան հանդիսանում է պատրաստի միջուկային վտանգ ահռելի մեծ շառավիղով:
1976թ շահագործվող ատոմակայանը փակվել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, ինչը մենք մինչ օրս հիշում ենք և դժվար էլ մոռանանք:

Հիմա Նիկոլի կառավարությունը հրաժարվելով ռուսների վարկից, հիմնավորում է այն, որ վերանորոգումը և մյուս հարցերը կլուծենք պետական բյուջեի հաշվին, այն էլ այս աղետալի վիճակում հայտնված Հայաստանի բյուջեի հաշվին: Հարց է առաջանում իսկ ի՞նչու է նման որոշում կայացվել, չէ որ քաղաքական գործիչ պետք չի լինել, որ հասկանաս այս քայլի հակառուսական երանգները, չէ որ պարզ է, որ դա արվում է որոշակի դիսկոմֆորտ առաջացնելու համար ՌԴ ղեկավարության և Ռոսատոմի հանդեպ:
Իսկ ի՞նչու Նիկոլը չի հրաժարվում ասենք ՀԲ կամ ՀԱՀ վարկերից, վերջերս էլ ԱԺ հաստատեց 250մլն դոլարանոց վարկը:
Այստեղ է սկսվում և ավարտվում մեծ քաղաքականությունը:

Եվ իրականում հնարավոր է, որ չունենալով բավարար միջոցներ և մերժելով ռուսական վարկը մի օր ատոմակայանը իրոք փակվի և «հպարտ» քաղաքացին մոմի լույսով չկարողանա իր հեռախոսը լիցքավորել հայհոյանքներ և անեծքներ գրելու համար, քանի որ Մեծամորի ատոմակայանը ապահովում է մեր երկրի էլեկտարէներգիայի ավելի քան 40%-ը:
Ի դեպ ԱԷԿ-ը հուլիսի 1-ից այսինքն այսօրվանից կանգնեցվել է 65 օրով

Հ.Գ Չմոռանանք նաև որ այս համատեքստում քննարկվում է նաև ռուսական ալիքները փակելու հարցը»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх