МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
Սրանք նաև որոշել են կրճատել Հայոց լեզվի դասաժամերը, ասեք ով՞ կուզեր նման բան աներ, ո՞վ է այս աշխարհում մեր լեզվի թշնամին. Վահան Բաբայան
23:59, 04.07.2020
2166 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իշխանության է եկել մի ուժ, որը Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը հանում է դպրոցից:

Եկեղեցի գնալուց ու մոմ վառելուց հիշում եք դուք 2018-ին ում՞ եք ձայն տվել, այ էդ նույն մարդիկ ոչ միայն առարկան են հանում այլ այդ պատմությունն ու դավանանքը արմատախիլ են անում մեր գալիք սերունդների հոգիներից:
Սա չարիքի իշխանություն է և դուք սատարելով Նիկոլին սատարում եք Հայոց Եկեղեցու դեմ արշավանքը, նրա պատմության վերացումը, չմոռանանք Նիկոլի հայտնի խոսքերը եկեղեցականներին ծնկի բերելու մասին:
Սթափվեք քանի ուշ չի, մտածեք էս աշխարհում ով կուզեր, որ մեր եկեղեցու պատմությունը ջնջվեր և բոլոր հարցերի պատախանները կստանաք:

Սրանք նաև որոշել են կրճատել Հայոց լեզվի դասաժամերը, ասեք ով՞ կուզեր նման բան աներ, ո՞վ է այս աշխարհում մեր լեզվի թշնամին»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
наверх