МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Завтра+19 °C
Հայ եկեղեցու պատմություն առարկան` անհրաժեշտ է և պետք է մնա ու դասավանդվի. Հովհաննես Խաչատրյան
00:54, 05.07.2020
2508 | 0

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայ եկեղեցու պատմություն առարկան` անհրաժեշտ է և պետք է մնա ու դասավանդվի:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախկին վարչաապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից ստորագրված համաձայնագրով 2003թ.-ի հունվարից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ներդրվեց կրթական համարգ։Այս առարկայով մանուկների հոգիների որսագողությունը կփակվեր և երեխաները կդաստիրակվեին` ազգային ոգով: Այս առարկայով հայ երեխան կերտվում է՝ որպես բարոյական էակ:
Իսկ այսօր այս դեգենեռադ կառավարության ներկայացուցիչ ԿԳՄՍ նախարարը փորձում է այս առարկան հանել դպրոցական ծրագրերից: Բայց այս առարկան պետք է մնա և հորդորում եմ, որպեսզի հեռու մնան և ձեռք չբարձրացնեն այս առարկայի վրա: Քանի որ այս առարկան մեր պետության պատվի և անվան հարցն է: Այս առարկան գիտելիք է տալիս ոչ թե քարոզում է: Իսկ այսօր համասեռամոլներին իր կաբինետում ընդունող նախարարի պատճառով մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը, այն ինչը «հայկական» է, կրճատվում է, տեղը զիջում օտարածին ներմուծումների: Ամեն մի կիսագրագետ ելնում և ասում է, որ հայ եկեղեցին հայ պետականության թշնամին է, կիսագրագետների կողմից ասված խոսքերը կարելի է լուրջ ընդունե՞լ և դրանով կրթական քաղաքականություն որոշե՞լ: Եթե հայ եկեղեցին չլիներ, չէր կարող լինել հայկական պետականություն՝ ուժեղ կամ թույլ, հզոր կամ տկար: Իսկ առարկան հանել ցանկացողները ուրեմն ցանկանում են, որ վաղը հայ մանուկները դառնան աղանդավորական և թշնամու հարձակման ժամանակ հրաժարվեն հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնելուց: Եթե առարկան հանվի ուրեմն այս նախարարը ուզում է, որպեսզի հայ մանուկները հայրենի հավատից խոտորվելով, վաղն ուծանան, պավլիկյանների նման բուլղարանան, թոնդրակեցիների պես ասորանան, արևորդիների օրինակով քրդանան:

ՀԳ Սա վարչապետի մակարդակով արձակած հրաման է, որը կատարում է ԿԳՄՍ նախարարը, քանի որ վարչապետը լավ հասկանալով, որ այլևս չունի ժողովրդի աջակցությունը նա օրերս կիսվեց աղանդավորական շարժման էջով, որով մենք հասկացանք, որ վաղը մյուս օր վարչապետի աջակիցները լինելու են հենց ԼԳԲՏ համայնքի և աղանդավորական կազմակերպության անդամները»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
наверх