МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Завтра+26 °C
Հիմա անձամբ ձեր մաշկի վրա եք զգալու Ձեր կատարած սխալները. Գարիկ Ուրումյան
14:58, 06.07.2020
3011 | 0
Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի ղեկավար Գարիկ Ուրոմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սերժ Սարգսյանից շատերը ներողություն պետք է խնդրեն։

Ձեզ հայրենասերի, հայրենի հողի համար մեռնողի տեղ չդնեք, քանի, որ լավ տեսնում և հասկանում եք թե ինչպես են կործանում Ձեր շատ սիրած` Հայաստանը, բայց ոչ մի տեսակի ձայն չեք հանում։
Դուք ավանդապաշտ ընտանիք պահող եք, բայց ձայն չեք հանում, երբ մոտ ապագայում Ձեր երեխաները, թոռնիկները սեռական հարաբերության մասին ինֆորմացիա են ստանալու պարբերաբար, կրկին ո'չ մի ձայն։
Աստծուն հավատում եք, մտնում եկեղեցի աղոթում եք, բայց կրկին մոտ ապագայում էլի Ձեր երեխաները և թոռնիկները հնարավորություն չեն ունենալու իմանալ` Հայոց Եկեղեցու պատմության մասին, և կրկին ձայն չկա, կարծես թե կողմնակիցն եք այս ամենի։

Ոգևորվել ընգել էիք փողոցները, առանց հասկանալու թե ինչ եք անում ու ինչ հետևանք է բերելու Ձեր քայլերը։ Հիմա անձամբ ձեր մաշկի վրա եք զգալու Ձեր կատարած սխալները։

Սերժ Սարգսյանի օրոք նման անհայրենիք ծրագրերը անգամ քննարկման առարկա չէր կարող լինել։

Սերժ Սարգսյանի օրոք միշտ առաջնային տեղերում է եղել Հայոց Եկեղեցու պատմությունը, Կրոնը, երկրի անվտանգությունը, երկրի զարգացումը, միջազգային հարաբերությունները, մշակույթը, կրթությունը, և այլն։

Պետք է հասկանաք Ձեր սխալը և ներողություն խնդրեք մի մարդուց ով ամբողջ կյանքը նվիրել է պետությանը։ Մի մարդուց ով ազատագրել է հողեր, պահել ու պահպանել է։ Մի մարդուց ով երկիր է զարգացրել, ում շնորհիվ հարգանք ենք ձեռք բերել այլ երկրներում...

Համբերատար բանակցող, երկրի անվտանգության երաշխավոր` Սերժ Ազատի Սարգսյան» ։
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх