МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Դիմակը բաց տարածքում կրելը անիմաստ և վտանգավոր բան է մարդու առողջության համար. Վահան Բաբայան
00:13, 08.07.2020
2091 | 0
Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Լիլիթ Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Չեղարկեք բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու որոշումը

Դիմակը բաց տարածքում կրելը անիմաստ և վտանգավոր բան է մարդու առողջության համար այս ամառային շոգ եղանակին:

Քաղաքացիների դժգոհությունը գնալով մեծանում է և օրվա իշխանությունը պետք է հրաժարվի մարդկանց բաց տարածքներում, փողոցում դիմակ կրել պարտադրելու որոշումից:

Քանի ուշ չէ չեղարկեք այդ որոշումը, մարդկանց համբերության բաժակը լցվել է, մարդը տուգանքի մատերիալ չէ: Մի քանի աստիճան էլ շոգ լինի մարդիկ ֆիզիկապես չեն կարող բաց տարածքներում դիմակ կրել, սա անընդունելի է և վտանգավոր»:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
466 | 0
наверх