МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Завтра+20 °C
Չորս զվարճապատում
19:28, 17.07.2020
6386 | 0

Պատարագներին մասնակցությունն ամենաանվտանգն է

Մեքենայով մի՛ ճանապարհորդեք. մահացու վթարների 20 տոկոսի պատճառը մեքենաներն են:

Տանը մի՛ մնացեք. ամեն տարի տեղի ունեցող դժբախտ պատահարների 17 տոկոսը տներում է լինում:

Գնացքով և ինքնաթիռով մի՛ ճանապարհորդեք. վթարների 16 տոկոսն այս փոխադրամիջոցներով է տեղի ունենում:

Փողոց մի՛ անցեք. ճանապարներին տեղի ունեցող վթարներից տուժածների 16 տոկոսը հետիոտներն են:

Մինչդեռ բոլոր դժբախտ պատահարների ընդամենը 0, 001 տոկոսն է եկեղեցիներում տեղի ունենում: Արդ, մի՛ վարանեք ներկա լինել պատարագներին:


Եվ Աստված ստեղծեց կնոջը

...և վերջին օրն Աստված ստեղծեց տղամարդուն...Նա ուշադիր զննեց իր ստեղծագործությունը և ասաց. «Ես կարող եմ ավելի լավը ստեղծել...»:

Եվ նա Կի՜ն արարեց:


Աստված և լեռնագնացը

Մի լեռնագնաց, ժայռի կատարը չհասած, սայթաքում է ու սրընթաց ցած սահում: Բայց հասցնում է կառչել մի ելուստից: Շուտով, սակայն, լեռնագնացի ձեռքերն սկսում են անզգայանալ, և նա, գիտակցելով, որ մոտ է իր վախճանը, հուսահատ գոռում է. «Օգնեցե՛ք, օգնեցե՛ք»:

Մի ձայն նրան պատասխանում է. «Մի՛ վախեցիր: Ե՛ս եմ, Աստվա՛ծը: Եթե հավատում ես ինձ, ձեռքերդ թող. հրեշտակը քեզ կբռնի ու դու կփրկվես»:

Լեռնագնացը մի քանի վայրկյան մտածում է, ապա նորից սկսում է գոռալ. «Օգնեցե՛ք, մի՞թե այստեղ գոնե մեկը չկա»:


Վերջին հաղորդությունը

Կաթոլիկ քահանան երեխային հարցնում է.

-Քանի՞ սուրբ հաղորդություն կա:

-Այլևս ոչ մի հատ էլ չկա, - ասում է երեխան:

-Ինչպե՞ս թե ոչ մի հատ էլ չկա, - զարմացած ու զայրացած արձագանքում է քահանան:

-Այո՛, չկա՛: Վերջին սուրբ հաղորդությունը տատիկս երեկ ստացավ:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
221 | 0
наверх