МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Завтра+26 °C
10 հետաքրքիր փաստ կտավների մասին
18:14, 20.07.2020
5504 | 0

Ժամանակակից կտավն իրենից ներկայցնում է բամբակի և սինթետիկ գործվածքի խառնուրդ։ Կտավի մասին տեղեկություններ են նշվում դեռևս հնագույն դարերից հեռավոր Միջերկրյա ծովյան երկրներում։ Համաձայն հնագիտական աղբյուրների՝ առաջին կտավի նախատիպը եղել է նավակայմը, որը պատրաստված է եղել մշակման ենթարկված կանեփի մանրաթելերից։

  • Կտավին առաձգականություն հաղորդելու համար այն մշակում էին մոմով։ Առաձգականությունը կարևոր գործոն էր, քանի որ հաճախ նավակայմի վրա պատկերվում էին տվյալ պետության խորհրդանիշները կամ դրոշը, ուստի անհրաժեշտ այն դարձնել հնարավորինս դիմացկուն և հնարավորինս ներկայանալի։
  • Գիտեիք արդյո՞ք, որ «Աստղազարդ երկինք» կտավը ստեղծելիս Վինստեն Վան Գոգը բուժվում էր հոգեկան խանգարումներից և կտավը նկարելուն նրան ոգեշնչել է Սեն Ռեմիի հոգեբուժարանի պատուհանից երևացող գիշերային երկինքը։

  • Գուստավ Կլիմտի «Համբույրը» կտավը երբեք վաճառքի չի դրվել, չնայած մյուս կտավները ակտիվորեն վաճառվել են և տեղափոխվել երկրե երկիր։
  • Սանդրո Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավը աշխարահահռչակ կտավ է, որ չնայած իր ժամանակների թելադրանքի համաձայն պետք է նկարված կլիներ փայտի վրա, սակայն նկարվել է կտավի վրա։ Բոտիչելիի Վեներան ժամանակների ամենահամարձակ կտավներից է, որը պատկերում է կնոջ մերկությունը։
  • «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավն անվանում են նաև «հոլանդական Մոնա Լիզա» ։Կտավի հեղինակն է հոլանդացի նկարիչ Յոհանես Վերմերը։Վերջինս կտավն ավարտին է հասցրել 1665 թվականին։

  • Վինսենտ Վան Գոգի հայտնի ինքնանկարը աշխարհում ամենաթանկ կտավներից է, իրականում այն եղել է նվեր նկարչի կողմից իր մորը՝ ծննդյան կապակցությամբ։
  • Երբեմն պատմության արյունալի էջերը ծնունդ են տալիս նաև հրաշալի արվեստի գործերի։ Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» հայտնի կտավը ստեղծվել է իսպանական Գեռնիկա քաղաքի ռմբակոծության տեսարանի տպավորության ներգործությամբ։
  • Մարկ Ռոտկոյի երեք գույն ունեցող, առաջին հայացքից պարզ թվացող «Արքայական կարմի և կապույտ» կտավը գնահատվում է ավելի քան 50 միլիոն դոլար։
  • Պիտեր Ռուբենսի «Անմեղների կոտորածը» կտավը Աստվածաշնչյան հայտնի դրվագներից է ըստ Մատթեոսի ավետարանի։ Կտավը նկարվել է 1636 թվականին՝ Ռուբենսի Իտալիա այցելությունից հետո։
  • Ռաֆայել Սանտիի «Սիքստինյան տիրամայրը» կտավից ցայտող տխրությունը շատերը մեկնաբանել են տարբեր կերպ։ Համաձայն մեկնաբանություններից մեկի Հիսուս Քրիստոսը ծնվելով՝ տեսել է իր մահը, ահա և դա է պատճառը, որ Տիրամայրը և կտավի մյուս պատկերները թախծոտ են։

Կտավները իրականում ավելին են, քան արվեստի գլուխգործոցներ։ Դրանց միջոցով մարդիկ փոխանցել են ժամանակների շունչը։ Պահպանել կտավները՝ նշանակել է պահպանել պատմությունը սերունդների համար։ Ահա, թե ինչու և ինչպես են մեզ հասել կտավները պատերազմների և հրդեհների միջով։

Автор: Ani
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ani
15:37, 23.12.2021
2551 | 0
15:35, 23.12.2021
2204 | 0
14:54, 20.12.2021
2032 | 0
наверх